Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ամրագրել Mastercard քարտերով կացարաններ և ստանալ cashback մինչև 10%

Փետրվար 13,2020 15:25

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը իրենց հաճախորդներին առաջարկում են ճանապարհորդել շահավետ պայմաններով և ուղևորությունների ընթացքում խնայել կացության ծախսերը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է Mastercard քարտի բոլոր քարտապաններին, որ հնարավոր է ամրագրել կացարան  Booking.com կայքի հատուկ էջից և ստանալ 4%-10% cashback: Գումարի փոխհատուցման տարբերակով հաճախորդները կարող են ամրագրել Booking.com կայքի հատուկ էջում, իսկ cashback-ը՝ ստանալ մեկնելուց հետո 65 օրվա ընթացքում:

Այս շահավետ առաջարկը կտևի մինչև 2020 թվականի մարտի 31-ը:

Հիշեցնում ենք, որ դեբետային քարտերի օգտագործումը՝ Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold, Business քարտերով և World Black Edition պրեմիում կատեգորիայի քարտերով ոչ միայն շահավետ է, այլև հեշտ և անվտանգ:

Mastercard քարտերն ունեն մի շարք առավելություններ և առանձնահատկություններ՝

  • մինչև 10,000 ՀՀ դրամ վճարումներ` մեկ հպումով և առանց PIN կոդ մուտքագրելու
  • քարտային հաշվի օնլայն լիցքավորում՝ TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով կամ cash-in բանկոմատներում՝ թղթադրամները փաթեթով մուտքագրելու միջոցով
  • արտերկրից ուղարկված դրամական փոխանցումների ակնթարթային ստացում՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգի միջոցով՝ նշելով միայն Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը և գումարը
  • անհպում կրիչներ՝ այլ ոչ թե մագնիսական, ինչը ավելի անվտանգ է և դժվար է ենթարկվում կեղծման
  • միացում Secure Code ծառայությանը, որն ինտերնետ գնումների պահին պահանջում է հաստատում SMS-հաղորդագրության միջոցով՝ անվտանգ դարձնելով գնման գործընթացը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով՝

  • ՀՀ դրամ
  • ԱՄՆ դոլար
  • Եվրո
  • Ռուբլի

Mastercard Gold քարտերով կարելի է գումար կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող բանկոմատներում` 0% միջնորդավճարով։ Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան 1 միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ գործարքներ ավելի քան 32 միլիոն վաճառքի և սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը 184-ն է, որոնցից 27-ը, հիմնական գործառույթներից բացի, ապահովված են  միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829