Լրահոս
Օրվա լրահոսը

Անոմալ երեւույթ՝ ձվի շուկայում. ԱԺ-ում քննարկում են, թե ինչու է ձուն այսքան էժանացել

Փետրվար 13,2020 15:00

Այսօր ԱԺ-ում ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկմանը պատգամավորներն իրենց անհանգստությունն էին հայտնում, որ ձվի գները այսքան նվազել են, 23 դրամով այսօր կարելի է ձու գնել: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը, ներկայացնելով շուկայում տիրող իրավիճակն, ասաց. «Նոր տարվա նախաշեմին ու դրանից հետո շուկայում հայտնվել են բավականին էժան գնով ձվեր, որոնք հայկական արտադրության են: Փոքր տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացրել են խնդիրներ՝ կապված իրենց կողմից ստացված ինքնարժեքի հետ: Այս գինն անոմալ է, սա ձվի համար ավելի բարձր գնով վաճառելու սեզոն է: Այս երեւույթը շուկայում մրցակցային միջավայրի վրա ունի ազդեցություն: Սակայն այն տեղեկատվությունը, թե կապված է սա մեծ քանակով ձվի ներկրման հետ, հերքվում է, նման երեւույթ գոյություն չունի, սա հերքում են ՊԵԿ-ից»:


Գեւորգյանն ասաց, որ պետք է հասկանան՝ ձվի գերարտադրության պատճառով այս գնանկումը ունի՞ տնտեսական մրցակցության խախտման հատկանիշներ, թե՞ ոչ, կարող է շուկայի գերիշխողները այսպես ուզում են փոքր տնտեսվարողներին դուրս մղել. «Եթե կա գերարտադրություն ձվի ոլորտում, ապա պետք է հասկանանք նաեւ ժամկետները, սպառման ժամկետներ կան, պետք է հասկանանք կա՞ն երեւույթներ, որոնք անհանգստացնող են: Որոշ անհանգստացնող երեւույթներ հայտնաբերվել են»:

Հաջորդ խնդիրը, որը Գեղամ Գեւորգյանը մատնանշեց, ձվի քաշն է. «Կան ձվի ստանդարտներ, պետք է հասկանանք՝ մոլորեցման, շփոթեցման երեւույթներ կա՞ն: Կարո՞ղ է առաջին կարգի ձու են մակնշում, բայց իրականում առաջին կարգի ձու չէ, դրա համար գնային փոփոխություն կա: Նախնական մեր պատկերացումները ցույց են տալիս, որ իրականում կա գերարտադրություն»:

«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մտահոգված էր, որ շուկայի այս գների պայմաններում փոքր եւ միջին տնտեսվարողները չեն դիմանա մրցակցությանը, ինչքա՞ն կտեւի ուսումնասիրությունները եւ ի՞նչ քայլեր կարող են անել՝ Գեւորգյանը պատասխանեց, որ ուսումնասիրությունը տեւելու է մոտ երկու ամիս: Եթե պարզվեց, որ հակամրցակցային համաձայնություն կա, դա բավականին լուրջ խախտում է, պաշտոնատար անձանց համար նույնիսկ քրեական պատասխանատվություն կա, ուստի պետք է գնահատական տալու համար զգույշ լինեն: Որպեսզի ուշացած չլինի ձեռնարկված քայլերը, հընթացս ՏՄՊՊՀ-ն այլ քայլեր էլ է իրականացնում:

Ուսումնասիրություններ են կատարվում նաեւ շաքարի շուկայում, որ հնարավոր դեմպինգը չազդի. «Այսօր շաքարի գինը միջոցառումների արդյունքում կայունացավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829