Ոչ թե մոդայիկ, այլև յուրահատուկ, անհատական ու չկրկնվող: Սա «Դավթյան դիզայն» ոսկերչական ընկերության հաջողության գրավականն է: Հորից որդուն, որդուց էլ`թոռանը:
Ոսկերիչ-մոդելավորող Յուրա Դավթյանի արհեստն այժմ շարունակում են որդիները` Կարենը, Արշավիրն ու Արմենը:
Եղբայրներից Արշավիրին ոսկու փայլը գրավեց ավելի վաղ տարիքում. ինը տարեկանից Արշավիրը վճռեց` լինելու է հոր արհեստի ու արվեստի շարունակողը:
Ինչ մասնագիտություն ուզում եք ընտրեք, միայն թե ձգտեք դառնալ գործի լավագույն մասնագետը, մինչև օրս Յուրա Դավթյանի սկզբունքին անդավաճան ոսկերչությունում իր ճանապարհն է հարթում Արշավիրը:
Եղբայրներից Արմենն այսօրվա նման հիշում է, թե ինչպես Արշավիրը 15 տարեկանում հորը խոստացավ` անհատական պատվերներից մեկն ինքն է պատրաստելու: Ու երբ պատվիրատուն տեսավ զարդը, այնքան հավանեց, որ Յուրա Դավթյանին խոստովանեց. «Նման նրբությամբ միայն Յուրան կարող էր պատրաստել»:
Սակայն երբ իմացավ, որ զարդը Արշավիրի ձեռքի գործն է, երիցս ապշեց:
Իր գործը սիրող ու օրնիբուն ոսկերչությունով ապրող Արշավիրի շուրջ են համախմբվել եղբայրներն ու միասին ստեղծել ընտանեկան «Դավթյան դիզայն» ընկերությունը:
80-ից ավելի ցուցահանդես, նույնքան էլ գլխավոր մրցանակի արժանացած հավաստագրեր: Սրանք «Դավթյան դիզայն» ընկերության տարիների աշխատանքի արդյունքն են: 2016-ին Junwex Petersburg 2016 ոսկերչական հեղինակավոր միջազգային ցուցահանդեսում այցելուների աչքից չվիրպեցին Արշավիրի մեկ օրինակով պատրաստած ինքնատիպ ու հին հայկական ականջողերը:
Ի դեպ, գործի վրա Արշավիրն աշխատել էր մոտ վեց ամիս, որն էլ արժանացել է ցուցահանդեսի «Ժամանակակից պատմամշակույթ» [Современный историзм] գլխավոր անվանակարգին:
«Դավթյան դիզայնում» ոչ միայն չեն կրկնում շուկայում եղած զարդերի մոդելներն, այլև իրենց իսկ աշխատանքները տարբերվում են մեկը մյուսից`պատրաստելով մեկ օրինակից՝ ըդգծելով անձի անհատականությունը: Հենց անկրկնելիությունն էլ դարձել է ընկերության հաջողության գրավականը:
Յուրաքանչյուր զարդ ստեղծելիս Արշավիրի նպատակն է ստանալ ոչ միայն լոկ զարդ, այլև արվեստի մի նոր նմուշ:
Արշավիրի ստեղծագործ մտքի և ձեռքի բարձրակարգ աշխատանքի արդյունքում են ստեղծվում մեկը մյուսից գեղեցիկ և ինքնատիպ ոսկյա զարդերը՝ պատրաստված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով:
Թե արծաթե, թե ոսկուց էմալապատ մանրանկարչությամբ պատրաստված երկկողմանի աշխատանքները ոչ միայն Հայաստանում, տարածաշրջանում, այլև ընդհանրապես ոսկերչությունում համարվում են առաջինն ու Արշավիրի հեղինակային իրավունքը:
Աշխատանքները ոչ միայն նոր շունչ են տեղական ոսկերչության մեջ, այլև արժանացել են բարձր գնահատականի աշխարհի տարբեր երկրներում կայացած մի շարք հեղինակավոր ցուցահանդեսների ժամանակ, ինչի մասին վկայում են ոչ միայն բարձր որակի հավաստագրերն ու ոսկե մեդալները, այլև հաճախորդների վստահությունն ու շնորհակալական ջերմ խոսքերը, որոնք էլ դառնում են Արշավիր Դավթյանի ստեղծագործ մտքի թռիչքի արգասիք:
Նույնիսկ իր հետ աշխատող ոսկերիչներին արհեստը սովորեցնում է զրոյից:
Ընկերության աշխատանքներն այժմ վաճառվում են Ամերիկայի, Ռուսաստանի, Չինաստանի ու եվրոպական երկրների շուկաներում:
Ոսկերչությունում Արշավիրը փորձում է հաղթահարել բոլոր խոչընդոտները`անհնար ոչինչ չկա, ասում է Արշավիրը, միայն թե, աշխատելու ցանկություն է պետք:
Արուսյակ Գրիգորյան
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել
Արմեն Դավթյան
(+374 91) 65 05 65
(+374 77) 65 05 65
Email: [email protected]
http://www.armeniangold.am