Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչի՞ ես ինձ թեք նայում, պիտի դրա «ատչոտը» տաս». Արմեն Խաչատրյանը՝ բանակում քրեական բարքերի, վարտիքները լվանալու «բազարների» մասին

Փետրվար 13,2020 14:20

Երեկ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թվի աճի մասին՝ ասաց, որ քրեական բարքեր են ներթափանցել բանակ ու դրանից են նաեւ զոհեր լինում: Նա խոսեց այն մասին, որ զորամասերում լվացքի մեքենաներ են տեղադրել, որպեսզի լվալու հարցը փակի, բայց պարզվում է՝ մեր զինվորների համար արժանապատվությունից վեր է, եթե իրենց վարտիքը լվացվում է մյուս զինվորների վարտիքների հետ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանին այս առնչությամբ Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետին արձագանքելով՝ ասում են, որ դա տարրական հիգիենա է, ոչ թե այսպես ասած «չեպե», ուստի հնարավո՞ր է վերանայվի լվացքի մեքենաների ներդրման ծրագիրը՝ հաշվի առնելով, որ չեն ուզում օգտվել, հիգիենայի խնդիրներ կան՝ Արման Խաչատրյանը պատասխանեց. «Այսինքն, մենք ամենքս տանը պետք է ունենանք 5 հատ լվացքի մեքենա՞, հետո էլ ասենք՝ չէ, վարտիքների համար առանձին լվացքի մեքենա, վերնաշապիկների համար՝ առանձին: Վարչապետի դիտարկումը շատ տեղին էր: Վարչապետն ասում էր, որ բազմաթիվ գործառույթներ զինվորներից վերցվել է, որ նրանք չանեն՝ տարածքի մաքրություն, զուգարան մաքրել, շորեր լվանալ: Այդ ամենը վերցվել է, որ խնդրո առարկա չդառնա, դրա շուրջ վեճեր չբռնկվեն: Սակայն, եթե քրեական ենթամշակույթը կա, արդեն մտածել են ինչի շուրջ կարող են թեմա սարքել՝ ինչի են երկու հոգու վարտիքները նույն սարքի մեջ: Ինչ էլ անենք, փորձենք բոլոր կետերը թիրախավորել եւ վերացնել, միեւնույն է, մտածելու են մի բան, որի շուրջ վեճ են սարքելու, կարող են ասել՝ ինչի՞ ես ինձ թեք նայում, եթե թեք ես նայում, պիտի դրա «ատչոտը» տաս: Քրեական ենթամշակույթը պետք է վերացվի դպրոցներից, բուհերից, փողոցից, ընտանիքներից, որից ձեւավորվում է բանակը»:

Հարցին՝ մենք հնարավո՞ր է ունենանք զինծառայող, որին քրեական ենթամշակույթին հարելու համար մեղադրանք առաջադրվի, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ այո, հնարավոր է. «Այսպես որ նայում եմ, հնարավոր է ունենանք»:

Հարցրեցինք՝ ասենք, բանակում թզբեհ սարքելու հոդվածով կտանե՞ն՝ որպես քրեական ենթամշակույթի դրսեւորում՝ Խաչատրյանը պատասխանեց, որ քրեական ենթամշակույթին հարելու համար պետք է մեծ հետախուզական աշխատանք տարվի, դա պետք է լինի շարունակական:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829