«Արցախի օդանավակայանի հարցը քննարկե՞լ եք: Մարդիկ ասում էին, որ պետք է թռնեն, լուրջ հարց եմ տալիս: Շատ կարեւոր է, որ Արցախի հանրապետության օդանավակայանն աշխատի, որովհետեւ պատերազմի ժամանակ աշխատել է, մենք էլ բազմիցս թռել ենք…»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Ռեւազյանը պատասխանեց, որ հարցը քանիցս քննարկման առարկա է դարձել. «Իսկապես ուզում ենք լուծում գտնել, կարեւոր է, բայց փաստ է, որ այսօր Ադրբեջանը միջազգային առումով որոշել է Արցախի օդային տարածքը փակել, եւ մենք, որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքներ թույլատրելու: Սա քաղաքական խնդիր է, որն այսօր մեր մակարդակով չի կարող լուծվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ