Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարը մոռանում է, թե ինչպիսին էին արտահանման տեմպերը մինչև «հեղափոխություն». արտահանման աճն անցնում էր 25 տոկոսը. «168 ժամ»

Փետրվար 13,2020 13:07

Կառավարությունն անթաքույց հիացմունքով է խոսում արտահանման աճի մասին։ Ավելին, ժամանակ առ ժամանակ վարչապետը պարտադրում է, որպեսզի էկոնոմիկայի նախարարը հայտարարի այն ապրանքատեսակների ցանկը, որոնց արտահանումն ավելացել է։

«Կոնյակի արտահանումն աճել է 26,7 տոկոսով, ծխախոտինը՝ 9 տոկոսով, պղնձի խտանյութինը՝ 16,8 տոկոսով, անմշակ ոսկունը՝ 31 տոկոսով, շոկոլադի արտահանումը՝ 14,6 տոկոսով, մրգային գինիներինը՝ 75 տոկոսով, խաղողի գինիներինը՝ 25,5 տոկոսով, ոսկերչական իրերինը՝ 19,2 տոկոսով»,- խոսելով արտահանման ցուցանիշների մասին՝ ասում է էկոնոմիկայի նախարարը։

Բայց նախարարը մոռանում է, թե ինչպիսին էին արտահանման տեմպերը մինչև «հեղափոխություն»։

«Հեղափոխությանը» նախորդած տարում արտահանման աճն անցնում էր 25 տոկոսը։ Դրան առայժմ ոչ միայն չի հաջողվում հասնել, այլև նույնիսկ մոտենալ։ Արտահանման աճի տեմպն այսօր առնվազն 2,5 անգամ ցածր է։ Եվ գիտե՞ք, թե ինչով է այդ տարբերությունը բացատրում էկոնոմիկայի նախարարը. «Բայց ինչպիսին է եղել դրա նախորդ տարին, որի նկատմամբ մենք 20 տոկոսից ավելի արտահանման աճ ենք արձանագրել։ Դրա նախորդ տարին է եղել շատ վատը։ Եվ հիմա, երբ ամեն տարվա ընթացքում ունենք իրենից առաջ բարձր բազայով աճած արտահանման քանակ, դրա նկատմամբ 10 տոկոս ցուցանիշը, հավատացեք, բավականաչափ լավ ցուցանիշ է»։

Եվ սա ասում է կառավարության տնտեսական հատվածի պատասխանատուն, ով մինչև «հեղափոխությունը» եղել է նախկին կառավարության տնտեսական քաղաքականության պատասխանատուներից մեկը՝ փոխնախարարի կարգավիճակով։ Ով՝ ով, բայց նա պետք է, որ լավ հիշեր արտահանման այն ժամանակվա ցուցանիշները։ Սակայն, քանի որ չի հիշում, ստիպված ենք հիշեցնել։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829