Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են. «Ժողովուրդ»

Փետրվար 13,2020 13:03

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, անցյալ տարվա միջին ընթացիկ գներով, կազմել է 60 հազար 229 դրամ՝ ամսական կտրվածքով։ Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 28 դրամ՝ ամսական կտրվածքով։ Նշենք, որ 2018 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը, ամսական կտրվածքով, կազմել է 35 հազար 906 դրամ։

Այսինքն՝ սպառողական զամբյուղը, թե՛ ամսական, թե՛ տարվա կտրվածքով, էժանացել է։ Նշենք, որ պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել եւ հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի։

Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին՝ օրական 2412.1 կկալ։ Բայց անցյալ տարի Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան՝ 1 շնչի հաշվով, կազմել է 2232 կկալ։

Ի դեպ, այս ցուցանիշը տարիների ընթացքում թեեւ չնչին, բայց ավելացել է. եթե 2012 թվականին 1 շնչի կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 2169 կկալ է կազմել, ապա 2013 թվականին այն 2090 է եղել, 2014-ին՝

2043 կկալ, 2015-ին՝ 2058,  իսկ 2016-ին՝ 2090 կկալ։ Բայց, ըստ Վիճակագրական կոմիտեի, ե՛ւ 2017-ին, ե՛ւ 2018-ին մեկ շնչի հաշվով օրական էներգետիկան անփոփոխ է մնացել։ Ըստ որոշ հետազոտությունների՝ օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը կազմել է ավելի քան 50 տոկոս։ Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են։ Ըստ որոշ հետազոտությունների՝ թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ գիրության, ինչն էլ իր հերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Թերսնում է համարվում նաեւ այն, որ մարդիկ հիմնականում սնվում են հացով եւ կարտոֆիլով։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829