Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ ասում էր Փաշինյանը, գլոբալ առումով ճիշտ է։ Բայց ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հրայր Թովմասյանը. «Հրապարակ»

Փետրվար 13,2020 12:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած վերջին ելույթում նա հիշեց հայաստանյան պատմական ընտրախախտումների դեպքերը. «…Սահմանադրական դատարանը երրորդ հանրապետությունում դարձել է տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար։ 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների   նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը։ Որովհետեւ Սահմանադրական դատարանն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ինքը, այսինքն՝ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը… Հետո ՍԴ անդամներն ու նախագահը գրքեր են գրել իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության մասին, կարդացել դասախոսություններ, պաշտպանել են դոկտորական թեզեր։ Բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի. բա քվեաթերթիկների լցոնումները, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակաշառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաեթերի տոտալ վերահսկումը»։

Այն, ինչ ասում էր Փաշինյանը, գլոբալ առումով ճիշտ է։ Բայց ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հրայր Թովմասյանը, ով հայտնվել է Փաշինյանի թիրախում եւ դարձել համապետական հանրաքվեի առիթ։ Նշված ընտրություններում Թովմասյանը չի եղել ՍԴ նախագահ, առավել եւս՝ ԿԸՀ նախագահ։ Նա այդ տարիներին զբաղվել է դասախոսական աշխատանքով, կարճ ժամանակ եղել է արդարադատության նախարար, զբաղեցրել է տարբեր պաշտոններ եւ ընտրությունների ժամանակ չէր կարող գլխավոր դերակատար լինել։

Հրայր Թովմասյանն ընդամենը 2018-ի մարտի 21-ին է ընտրվել ՍԴ նախագահ։ Իսկ դրանից հետո որեւէ ընտրական գործընթաց, ընտրությունների որեւէ արդյունք ՍԴ-ում չի վիճարկվել։ Թովմասյանի նախագահած ՍԴ-ն նման գործեր չի քննել։

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829