Ապրիլի 5-ին կայանայիք հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց ըստ էության արդեն իսկ ընթանում է, ընդ որում՝ բավականին ակտիվորեն։ «Ոչ»-ի կամ բոյկոտի կողմնակիցներն էլ, քաղաքական ու իրավական փաստարկներից բացի, շրջանառության մեջ են դրել քարոզչության տեսանկյունից բավականին շահեկան մի թեզ՝ իբր իշխանություններն իրենց անձնական ամբիցիաները բավարարելու համար բյուջեից մոտ 5,5 միլիոն դոլար են ծախսելու, որպեսզի Սահմանադրության «ընդամենը մի նախադասություն փոխեն», մինչդեռ այդ գումարով հնարավոր էր այս-այս-այս սոցիալական հարցերը լուծել (եւ, հասկանայի է, թվարկվում են սոցիալապես առավել խոցելի խմբերի բազմաթիվ խնդիրներ, որոնք իսկապես լուծման կարիք ունեն)։
Բայց արդյո՞ք խռսքն իսկապես Սահմանադրության «ընդամենը մի նախադասություն» փոխելու մասին է: Իհարկե ոչ։ Խոսքը քաղաքականապես չեզոք, անկախ եւ հասարակության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան ունենալու մասին է, իսկ գործող ՍԴ-ն այդպիսին լինել չի կարող՝ այն պարզ պատճառով, որ ի սկզբանե ձեւավորվել է որպես քաղաքական գործիք, ձեւավորվել է օրենքի տեսանկյունից կասկածելի գործընթացի արդյունքում, ու բնականաբար՝ հանրության վստահությունն էլ առանձնապես չի վայելում։ Հարց է ծագում՝ արդյո՞ք կարելի է պետական կարեւորագույն ինստիտուտներից մեկի ձեւավորման համար ծախսվելիք 5,5 միլիոն դոլարը «ավելորդ ծախս» համարել։
Իսկ որ անկախ եւ հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան ունենալը կարեւորագույն խնդիր է՝ դրանում կասկած լինել չի կարող:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում