Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ռար. «Այսօր արդեն կարող ենք ասել, թե ո՞ւր են այդ արդյունքները, դրանք խորհրդանշական են, որքանո՞վ էր այն ռազմավարական՝ ժամանակը ցույց կտա». «168 ժամ»

Փետրվար 13,2020 12:33

«168 ժամը» զրուցել է գերմանացի հեղինակավոր վերլուծաբան Ալեքսանդր Ռարի հետ:

– Հայաստանի քաղաքականությունը ԵՄ-ի հետ կարո՞ղ է փոխել կամ ակտիվացնել այդ հարաբերությունները։ Ինչպե՞ս եք գնահատում ներկայումս հայկական կողմի քայլերը եվրոպական ուղղությամբ։

– Ինձ համար դժվար է միանշանակ պատասխանել այդ հարցին։ Թվում է, որ համարձակ է ինչ-որ փուլերում, Հայաստանը գիտակցում է իր դերը՝ որպես ԵԱՏՄ հիմնադիր երկիր, փորձում է կառուցել անհրաժեշտ հարաբերություններ իր հյուսիսային հարևանների և գործընկերների հետ։ Մյուս կողմից՝ Փաշինյանը իշխանության է եկել արևմտյան, արևմտամետ ուժերի աջակցությամբ, որոնք փորձում են Հայաստանի համար ուղիներ բացել դեպի Արևմուտք, բայց ԵՄ-ի քաղաքականության մեջ 1990-ական թթ. եղել են շատ խոստումներ, որոնք վերածվել են գործի, իսկ հիմա իրավիճակը փոխվել է, ուստի ինձ թվում է, որ հայկական քաղաքականությունը պետք է հաշվի առնի, որ դա եվրոպական  քաղաքականության  գլխավոր խնդիրը չէ այսօր։

– Ինչո՞ւ եք կարծում, որ սա եղել է հեղափոխություն արևմտյան աջակցությամբ։

– Ինչո՞ւ, որովհետև իշխանության եկավ հեղափոխության ալիքի վրա, այնպիսին, ինչպիսին եղավ Ուկրաինայում, Վրաստանում։ Նա խոստացավ պայքարել կոռուպցիայի դեմ, խոստացավ առաջին հերթին պայքարել, որպեսզի լինի իրավունքի եվրոպական համակարգ, խոստումներ իրականացրեց, իհարկե, հույս ուներ, որ ԵՄ-ն ավելի ուշադիր, օբյեկտիվ է դիտարկելու  իր  քաղաքականությունը՝  ավելի  շատ աջակցելով, այդ թվում՝ ՀԸԳԸ-ին, այն վավերացվեց, բայց այսօր արդեն կարող ենք ասել, թե ո՞ւր են այդ արդյունքները, դրանք խորհրդանշական են, որքանո՞վ էր այն ռազմավարական՝ ժամանակը ցույց կտա, բայց ես դեռ արդյունքներ չեմ տեսնում։ Լավ է, որ տիկին Մերկելը եղավ Ձեզ մոտ, բայց Մերկելն այսօր արգելակում է ԵՄ զարգացումը, նա ցանկանում է թողնել Գերմանիան լավ վիճակում, Մակրոնն ավելի քան մեկ տարի ճնշումների է ենթարկում նրան, որպեսզի նա աջակցի ԵՄ-ին, արևելյան քաղաքականությանը, բայց ոչ մի կոնկրետ արդյունք մինչ այս պահը չկա, ուստի Փաշինյանի փորձը՝ բացել Եվրոպական պատուհանը, չի հաջողվում։

– Ակնարկում եք, որ Արևմուտքը չի՞ կատարել իր տված խոստումները։

– Դուք ևս հասկանում եք քաղաքականությունից և գիտեք՝ ի՞նչ խոստումներ կարող են հնչել, բայց դրանք միանշանակ չեն, եթե նույնիսկ այժմ Փաշինյանը «ուժեղ թակի Եվրոպական դռները», ասի, որ՝ Դուք չեք կատարում Ձեր խոստումները, արևմտյան պաշտոնյաներն էլ կասեն՝ «Դուք ևս չեք կատարում, դեռ կոռուպցիա ունեք, դեռ իրավական օրենսդրական բազան չկա», եկեք նաև հաշվի առնենք, որ Արևմուտքում այդ համակարգերը ձևավորվել են 75 տարի, ուստի այս իմաստով մեծ է ժամանակային տարբերությունը Հայաստանի և ԵՄ-ի միջև։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829