Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունն «Իմ քայլին»՝ 78 մլն, ՀՀԿ-ին՝ 5 մլն, ՀՅԴ-ին՝ 4 մլն, ԲՀԿ-ին՝ 9 մլն դրամ կհատկացնի

Փետրվար 13,2020 11:51

Այսօր կառավարության նիստին գործադիրը որոշում ընդունեց գումար հատկացնել այն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին, որոնք 2018 թվականի ԱԺ ընտրություններում 3 եւ ավելի տոկոս շեմը հաղթահարել են:

Ըստ այս որոշման, պետական բյուջեից տարվա կտրվածքով ընդհանուր 103 մլն 725 հազար դրամ կհատկացվի այդ կուսակցություններին։

Ըստ այդմ՝ ՀՀԿ-ին կհատկացվի 5 մլն 208 հազար դրամ, ԲՀԿ-ին՝ 9 մլն 150 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 մլն դրամ, ՀՅԴ-ին՝ 4 մլն 303 հազար դրամ, ԼՀԿ-ին՝ 7 մլն դրամ։

Նշենք, որ այս որոշումը բխում է «Կուսակցությունների մասին» օրենքից:

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ արդեն ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ, եւ այս օրենքով նաեւ վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը:

Ավինյանի խոսքերով՝ անցել են այն ժամանակները, երբ կուսակցական գործունեությունը որեւէ վատ կամ բացասական երեւույթների հետ էր կապվում. «Կարծում եմ՝ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով մենք պետք է հնարավորինս խթանենք, որ երիտասարդները հնարավորություն ու շահագրգռվածություն ունենան՝ զբաղվելու կուսակցական ու քաղաքական գործունեությամբ։ Քաղաքական կայունության եւ մեր պետականության համար շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի հանրապետությունում կուսակցությունները կայանան ու զարգանան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829