Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Իտալիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում հանդես գալով բոլոր քաշային կարգերում՝ ընդհանուր առմամբ նվաճեց չորս մեդալ՝ երկուական ոսկե եւ բրոնզե:
Գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ մեր ընտրանին 34 երկրների պայքարում թիմային հաշվարկով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ 84 միավորով, իսկ նվաճած ոսկե մեդալների քանակով առաջին տեղը բաժանում է Ադրբեջանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ