Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են, օրինակ, Արթուր Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանն ավելի հեղափոխական կերպարներ, քան Հրայր Թովմասյանը. Գեւորգ Պապոյանի պատասխանը. «Հրապարակ»

Փետրվար 13,2020 11:18

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեցինք՝ արժե՞ր, արդյոք, 3 մլրդ դրամ ծախսել պետբյուջեից՝ Սահմանադրության մեջ ընդամենը մեկ հոդված փոխելու եւ մեկ մարդուց ազատվելու նպատակով։ Մենք այդքան հարո՞ւստ պետություն ենք, որ մեկ անձից ազատվելու համար այդքան շռայլ ծախսերի գնանք։

«Բայց մենք մեկ անձից չենք ազատվում, ժողովուրդը Սահմանադրությունն է փոխելու կամ չի փոխելու։ Սա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է, մենք Սահմանադրության մեջ դրույթ ենք փոխում»,- ասաց Պապոյանը։

– Իսկ ժողովրդին հարցրե՞լ եք, ինքն ուզում է ազատվել, օրինակ, դատախազ Արթուր Դավթյանից կամ Տիգրան Մուկուչյանից, որին մեղադրում են ընտրակեղծարարության մեջ։

– Դրանք սահմանադրական հանրաքվեի շրջանակներում չլուծվող հարցեր են։ Դրանք հարցեր են, որոնք լուծվում են օրենքներով, կառավարության որոշումներով։

– Շատ լավ, իսկ ժողովրդին հարցրե՞լ եք, ժողովուրդն ուզո՞ւմ է ազատվել այդ պաշտոնյաներից։

– Տեսեք, այնուամենայնիվ, էդպիսի գնահատականներ չեմ լսել ինչ որ,

օրինակ, լսել եմ Հրայր Թովմասյանի հետ կապված։

– Ինչո՞վ են, օրինակ, Արթուր Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանն ավելի հեղափոխական կերպարներ, քան Հրայր Թովմասյանը։

– Որեւէ կերպ չէ, ես էդ մասով չեմ կարող ասել, այսինքն՝ ակնհայտ է, որ որպես անձ, իհարկե, ոչ։ Բայց էստեղ խնդիրը եւ հասարակական ընկալումները, իմ կարծիքով, այս դեպքում ավելի էսպես… բայց ես չեմ ուզում մտնել անձերի դաշտ։ Էստեղ խնդիրը այդ 7 անձի կամ 1 անձի մեջ չէ։ Խնդիրը հետեւյալն է. կա մի հարց, որը քաղաքական մակարդակում շատ ակտիվորեն քննարկվում է, եւ չկար էդտեղ միասնական մոտեցում, դիրքորոշում, եւ, միեւնույն ժամանակ, ժողովրդի մեջ կա նաեւ այդպիսի հարցադրում, եւ, իմ կարծիքով, լավագույն որոշումն է կայացվել՝ թող ժողովուրդը որոշի։ Եվ պետք չէ վախենալ ե՛ւ ժողովրդի «այո»-ից, ե՛ւ ժողովրդի «ոչ»-ից։ Ժողովուրդը միշտ իր հավաքական կերպարով ճիշտ է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829