Մարտի 16-ից ապրիլի 3-ը Եկատերինբուրգում կայանալու է շախմատի հավակնորդների մրցաշարը, որի ութ մասնակիցներից երկուսը՝ Դին Լիժենը եւ Վան Հաոն, ներկայացնում են Չինաստանը:
Մրցաշարի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ կապված Չինաստանում տարածվող կորոնավիրուսի համաճարակի հետ՝ չինացի գրոսմայստերները Ռուսաստան կժամանեն մրցաշարի մեկնարկից երկու շաբաթ առաջ՝ մարտի սկզբներին, որպեսզի երկշաբաթյա կարանտին անցնեն:
Թե նրանց որտե՞ղ «կփակեն», առայժմ հայտնի չէ: Դա կարող է լինել ինչպես Եկատերինբուրգը, այնպես էլ՝ Մոսկվան, անգամ՝ Եվրոպան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ