Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2019 թ–ին Երկրի վրա բնակվող մարդկանց թիվը, որոնք եղել են արտասահմանում, հասել է 1.5 միլիարդի, հաղորդում է Independent–ը։
Ավանդական առաջատարները
Բացարձակ հաշվարկով առաջատարը նախկինի պես Ֆրանսիան է, որն այցելել է 90 մլն զբոսաշրջիկ, և Իսպանիան՝ 83.3 մլն։ Հայաստանը 12-րդն է, Ադրբեջանը՝ 17-րդը
Զբոսաշրջային հոսքի առավել մեծ աճ է գրանցել Մյանման (նախկին Բիրմա)՝ 40.2 տոկոսով։ Եռյակում ներառվել է նաև Պուերտո Ռիկոն (31.2 տոկոս աճ) և Իրանը (27.9 տոկոս աճ)։
Ամենաարագ զարգացող 20 զբոսաշրջային ուղղություններից 12-րդ տեղում է Հայաստանը (14.4 տոկոս աճ), 17-րդում՝ Ադրբեջանը (11.4 տոկոս աճ)։
Այս քսանյակում ևս երեք հետխորհրդային պետություն կա՝ Ուզբեկստանը, Լիտվան և Ղազախստանը։
Հետ մնացողները
Լարված քաղաքական իրավիճակն ու ահաբեկչությունները որոշ երկրներում հօգուտ զբոսաշրջության չեն եղել։
Դեպի Շրի Լանկա հոսքը կրճատվել է 18 տոկոսով։ 18.8 տոկոսով կրճատվել է Հոնկոնգ այցելել ցանկացողների թիվը։
Տարածաշրջանների թվում 2019–ին առավել թույլ են զարգացել Հարավային ու Հյուսիսային Ամերիկաները․ այնտեղ զբոսաշրջիկների հոսքն աճել է ընդամենը 2.2 տոկոսով։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: