Հանրաքվե նշանակելու ընթացակարգերն այս պահիս քաղաքական հետաքրքրություն չեն ներկայացնում: Գուցե հետագայում քաղաքական կոնյունկտուրան պահանջի հիշել այն մասին, որ Ազգային ժողովի մեծամասնությունն օրինականության տեսանկյունից կասկածելի որոշում էր ընդունել, եւ դա հնարավոր լինի ներկայիս իշխանության «երեսով տալ», բայց այս պահիս նման հնարավորություն չկա:
Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա քաղաքական ուժերին առանձնապես չի հետաքրքրում, թե ինչն է օրինական, ինչը՝ ոչ: Նրանք հաշվարկում են, թե ինչն է իրենց քաղաքական դիվիդենտներ բերելու եւ ինչն է իրենց համար այս առումով անբարենպաստ: «Իմ քայլը», ՀԱԿ-ը եւ «Հանրապետությունն» այս առումով կողմնորոշվեցին եւ լծվում են «այո»-ի քարոզչությանը: Քարոզչական սխեմաները պարզ են եւ վաղուց փորձարկված. «Ով մեզ հետ չէ, նա սրիկա է», «Ով Նիկոլի դեմ է, նա ժողովրդի դեմ է», «Ով «այո» չի ասում հանրաքվեում, նա սերժառոբական է», «Ով չի հայհոյում նախկիններին մեր հանձնարարած բառապաշարով, նա տականք է», «Եթե Հրայրը մնա, նախկինները կվերադառնան եւ երկիրը կկործանվի» եւ այլն: Այդ ամենը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի գյուտը չէ եւ տեղավորվում է քարոզչության ընդհանուր կանոնների մեջ: Կարեւորն այն է, որ քարոզչության այդ ոճը ժողովրդին դուր է գալիս, իսկ ժողովրդի կամքի հետ հնարավոր չէ որեւէ բան անել, պետք է պարզապես հետեւել ԲՀԿ առաջնորդի օրինակին եւ տանել ժողովրդի ցավը:
«Այո»-ի շտաբի հետ, այդպիսով, ամեն ինչ պարզ է: Խնդիր է, սակայն, կա՞ն արդյոք Հայաստանում ուժեր, որոնք «ոչ» են քարոզելու: Կրկնեմ՝ հանրաքվեի օրինականությունն այս պարագայում պետք է մի կողմ դրվի: Եթե որեւէ քաղաքական ուժ ենթադրեր, որ «ոչ»-ը ստանալու է քաղաքացիների աջակցությունը, նա չէր կանգնի որեւէ իրավական խնդրի առջեւ: Բայց ոչ մի կուսակցություն չի ցանկանա մասնակցել ի սկզբանե տապալված քարոզարշավին: Պարզ է, որ Փաշինյանի վարկանիշը բարձր է, իսկ «նախկինների» եւ նրանց ներկայացուցիչը համարվող Թովմասյանի հակավարկանիշը՝ ավելի բարձր: Այնպես որ հասարակությանը հայտնի քաղաքական ուժերը «ոչ»-ի շտաբ դժվար թե ձեւավորեն:
Սակայն բացառված չէ, որ իշխանությունը պեղի ինչ-որ մի անկապ խումբ, որը վարձել է որեւէ կրպակ եւ դրա ճակատին գրել՝ «Ոչ»-ի շտաբ»: Այդ դեպքում իշխանությունը «բոլոր հիմքերը» կունենա ասելու՝ «Ահա սրանք են սերժառոբական տականքները: Հիմա տեսնո՞ւմ եք, թե որքան վտանգավոր է նախկինների վերադարձը»: Եվ քաղաքացիների մեծամասնությունը ֆեյսբուքում գրելու բան կունենա:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթէ այսօր Փաշինյանին վարկանիշը աւելի բարձր չէ, եւ շատ աւելի բարձր, քան ինչ որ էր՝ Դեկտեմբեր 2018-ին, դժուար է պատկերացնելը թէ ինչպէս այս հանրաքուէն կրնայ պսակուիլ «այո»ի բաւարարաչափ համեմատութեամբ, ի մտի ունենալով որ վերոյիշեալ թուականի ընտրութիւններին, քուէարկողների կէսից աւելին չմասնակցեցան քուէարկութեան:
Բացի եթէ այս հանրաքուէն առիթը պիտի լինի արդէն իսկ հաստատելու թէ Հայաստանում առանց խարդախութեան քուէարկութիւնն ալ մի հպանցիկ երազ մըն էր:
Յ.Գ. Իսկ հանրաքվեի օրինականությունը ինչո՞ւ պետք է մի կողմ դրվի, որպէս կոչ ու խրախուսանք՝ «ոչ» քուէարկելու: Ոչ թէ ձեռնպահ մնալու, այլ «ոչ» քուէարկելու:
Հայաստանում այդքան աննշա՞ն է քանակը քաղաքացիների որոնք կ’ուզեն պայքարիլ յանուն իրենց երկրում Օրէնքի Գերակայութեան: Որոնք չեն ուզեր բառացիօրէն մեղսակից լինել վարչակարգի գիտակցաբար հակաօրինական վարքագծին:
Չկա՞ն նոյնիսկ նախապէս յեղափոխութեան հաւատացողներ ու սատարողներ, որոնք այս առիթով կ’ուզեն արտայայտել իրենց դժգոհանքը ի դէմ դէպքերի ընթացքին, զորս հակառակն է հանդիսանում այն էական նպատակներին որոնց համար իրենք մասնակցեցան, զօրակցեցան յեղափոխութեան: Եւ որոնք նուազագոյն խելքը – եւ անձնական անշահագրգռութիւնը – ունին հասկնալու համար որ նոյնիսկ երբ որ Սահմանադրական Դատարանն ալ դառնայ լրիւ կառավարութեան գործիքը, այդ նպատակները չեն դառնալու իրականութիւն:
Նախկին վարչակարգի հետ կապ չունեցող եւ ներկայ վարչակարգից անձնական շահ չստացող կամ անհատական օգուտ չակնկալող ոեւէ անձ կամ կազմակերպութիւնը կարող է վերեւ պարզուած հիմունքներով «ոչ»-ը պաշտպանել, խիղճը հանգիստ եւ ճակատը բարձր: Բացի եթէ կը վախենայ. ինչ որ ընդունելի պատճառ է, նկատի ունենալով կացութիւնը
Էնա դուք լավ ել ոչ եք էլի, կազմեք Ձեր խումբը. Բացի փնովել ուրիշ ինչեք կարողանում անել. Լավ էլ լինի վատ եք ասում, քնա միյացեք արմենիյայի շամա ինչա Ձեր կոլեհժգաների հետ, լավ ել Ոչ կդառնաք. Ամբողջ օրը մենակ թողեն վատ գրեք, վատ ասեք, էտքան լավ բանա լինում ինչի չեք ներկայացնում? խոսալուց ել ասում եք : -ես լրագրող եմ տարբեր կարծիքներ եմ ներկայացնում.
մի անագամ քլա Ձեր տարբեր կարծիքը չտեսանք, մենակ փնովեք !!!!!!!!
զարմանում եմ Պր-ն Աբրահամյան, դուք ինչի էտպես մի անգամից (կներեք բառիս համար) կերպարանափոխվեցիք !!!!! Ձեր մոտ չկա հավասարակշռված մոտեցում, դուք մենակ վատ եք ասում միյայն վատ. Իմ խելք ասա որ Ձեզ հետեվում եմ նորություններ իմանալու. :((
Հարգելի Արամ Աբրահամյան, ինչպես ասում է ժողովուրդը, ամեն էրնեկ մեկ տեղում չի լինում, այնուամենայնիվ, գրեթե վստահ եմ, որ կընախընտրեք այսօրվա վատ բառապաշարով կառավարությունը, անցյալի լավ բառապաշարով ավազակներին և մարդասպաններին։ Անկախ նրանից, թե ինչքանով են Ձեր գեղագիտական զգացմունքները տրորված, կարծում եմ չեք կարող չհամաձայնել, որ բոլոր խնդիրներով հանդերձ, առաջխաղացումը ակընհայտ է, ահավասիք, մեր այս մտքերի փոխանակումը։ Ես կարող եմ երկար թվել բոլոր այն դրական փոփոխությունները, որոնք ակընհայտ են, սակայն չեմ անի դա մեկ պարզ պատճառով՝ ամեն ոք տեսնում է այն, ինչը որ ուզում է տեսնել։ Սակայն Ձեր պարագայում, կասկածներ ունեմ ևս, որ «положение обязъвает»։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ, երբ Մոսկվայից Սարգսյանի կողմից որպես վարչապետ “բերվեց” ազգի հերթական “փրկիչ” Կարեն Կարապետյանը, նա Հայաստանի տնտեսությունը որակեց որպես կրիտիկական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տնտեսություն։ Սա նախորդ համակարգի կառկառուն դեմքերից մեկի բնորոշումն է։ ՈՅՈ-ի նկարագիրը տալուց առաջ, Դուք, ինքներդ Ձեզ փորձեցի՞ք պատասխանել մի քանի, մակերեսի վրա գտնվող հարցերին՝
Ժողովուրդը ընտրե՞լ է այս Սահմանադրական դատարանը
Ժողովուրդը ընտրե՞լ է այս Սահմանադրությունը
Տասնամյակներ շարունակ այս դատարանը ապահովե՞լ է քաղաքացու իրավունքների պաշտպանությունը
Տասնայակներ շարունակ այս դատարանը կեղծե՞լ է բոլոր ընտրությունները
Եվ վերջապես, չլինելով իրավաբան և տեսնելով, թե այս օրերի ընթացքում Հայաստանի իրավաբանական ուղեղները ինչպիսի իրարամերժ մեկնաբանություններ են տալիս տխրահռչակ Սահմանադրության նույն դրույթների վերաբերյալ, ես որպես հասարակ քաղաքացի, հասկանում եմ, որ այս Սահմանադրությունը հանցագործ համակարգի խեղաթյուրված, բոլոր առումներով, Սահմանադրություն է և ժամ առաջ նա պետք է պատռվի և դեն նետվի։ Այդ հարգանքը, որն անցյալի «պետականաշինարարները» աղերսում են հանդեպ Սահմանադրությունը, ոչ պարտադրվելիք, ոչ էլ խնդրվելիք մի բան է։ Քաղաքացին, ապրելով երկրում, պետք է հիմքեր ունենա հարգելու թե կառավարությունը և թե Սահմանադրությունը։ Եվ վերջապես, չլինելով իրավաբան, սակայն այս օրերի ընթացքում, բազմաթիվ անգամներ լսել եմ, որ իրավաբանության մեջ կա մեկ անհերքելի սկզբունք, որ դատավորը իրավունք չունի դատել ինքն իրեն, իսկ մեր ՍԴ-ը պարզվում է, ըստ իրենց, իրավունք ունի որոշում կայացնել ինքն իրեն նկատմամբ։ Նա անձեռնամխելի է, ինչպես և այդ Սահմանադրության տերերը։ Չեմ կարծում, որ այս ամենը Ձեզ հայտնի չէ, այս պարագայում Ձեր մեկնաբանությունները և որակումները ինձ համար անհասկանալի են և տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Եթե այս հանրաքվեն ձախողվի, ինչը ևս շատ հավանական է՝ որովհետև կարգ-ու-կանոն հաստատելուց (ՀԴՄ կտրոններ, անօրինական ծառահատումներ, ուռչացված կառուցվածքների փոփոխություններ, հողատարածքների ապորինի զավթումներ այս ցուցակը կարելի է շարունակեշ գրեթե անվերջ և դրա արդյունքում, եթե լինենք արդարացի, Հայաստանի ազգաբնակչության կեսը պետք է բանտերում նստած լիներ, սա է իրական վիճակը, ավաղ) բավականին մեծ զանգվածի շահերին կառավարությունը այսպես-թե այնպես կպել է։ Այս բոլորը «ՉԵ»-ի ռեալ ջադագովներն են։ Հարգում եմ այս կառավարությանը ևս այս քայլի համար, որ նա քաղաքական կամք ունեցավ գնալ այդ քայլին։ Եթե ձախողվեց հանրաքվեն, ուրեմն մենք դրան ենք արժան, ոչ մեկին մեղադրելու կարիք չի լինի։ Ռուսաստանից կվերադառնան դատ-ու-դատաստանից փախած «ազգի հերոսները» իրենց միլիոններով, մականունավոր չեռնի-բելի գագոները, երկրի մի զգալի գիտակից զանգված նորից կլքի Հայաստանը, իսկ մնացածը կշարունակեն «հայավարի» ապրել։ Բաներ կան, որ անկախ դուր գալուց ու չգալուց պետք է կարողանալ ընդունել։
Հանրաքվեն օրինական է, ինչի մասին բազմիցս արտահայտվել են երկրի արհեստավարժ իրավաբանները, որոնք իրենց կենսագրությամբ, այլ ոչ թե սին և դեմագոգիկ հայտարարություններով, ապացուցել են իրենց ով լինելը։ Հայաստանի Քաղաքացին ոչ մի հիմք չունի իրենց չվստահելու, ուրիշ բան, որ ներկայիս Սահմանադրությունը տարատեսակ մեկնաբանությունների հնարավորություն է տալիս, ըստ ճաշակի։ Ինչպես հայտնի է, ճաշակին ընկեր չկա։ Ունենք այն ինչ ունենք։ Այս հեղափոխության թիկունքում կանգնած են մարդիկ, որոնց միակ շահը օրենքի երկիր ունենալն է և այդ մարդիկ բոլորովին անտարբեր չեն, թե ինչ ճանապարհով է կառավարությունը լուծում իր առջև դրված խնդիրները, որովհետև այդ մարդիկ ավազակներ չեն, այլ արժանապատվություն ունեցող քաղաքացիներ են, առաջին հերթին իրենք իրենց հարգելու պահանջը ունեցող մարդիկ են։ Դա դժվար հասկանալի մի բան է զանազան շահեր ունեցող անձանց համար։ Կառավարությունը, իր սխալներով հանդերձ, որդեգրել է օրենքի ճանապարհը և մինչ օրս չի դավաճանել իր սկզբունքներին, չնայած ժողովրդի մեծ զանգվածի դժգոհությանը, որ թավիշը կիչ մը շատ է։ Իսկ թե ինչպիսին կլինի շահի և գաղափարի պայքարի արդյունքը, հանրաքվեն ցույց կտա։ Կլինի այն, ինչին որ արժանի ենք ազգովի։
Ձեզի համար իսկապէս անհնա՞ր է նկատի առնելը որ յանուն զուտ Գաղափարի ձեզի հետ խորապէս հակակարծիք հայեր կան… այսինքն, որ կայ նաեւ գաղափարի եւ գաղափարի պայքար… գաղափար գաղափարի դէմ ներազգային բախում, մէկդի դնելով նիւթական/քաղաքական որեւէ շահի վերաբերեալ բոլոր նկատողութիւնները…
ի դէպ, ձեր հակառակորդներուն համար նպաստաւոր է որ նկատի չունենաք այդ իրականութիւնը…
մինչ հակառակ ուղղութեամբ, նոյնը չէ ըմբռնողութիւնը… իմ նման հայերի համար որոնք ուղղակի դէմ են Հայաստանի այժմու վարչակարգին (մինչ նախկինին նկատմամբ, հիմնականօրէն չէզոք էին), ոչ միայն շատ յստակ է տեղի ունեցած իրադարձութիւնների գաղափարական բնոյթը, այլ դա է՝ էականը
իսկ շահի եւ գաղափարի պայքարը լուծելի է, սակայն գաղափար գաղափարի դէմ հակամարտութիւնը յաւերժական է, որ կողմ ել որ լինի պարբերական, ժամանակաւոր յաղթողը… իսկ մնայուն պարտուողը արդէն պարզ է՝ բոլորս ենք, որպէս ինչ-որ հաւաքականութիւն (քանի որ ազգ բառը չեմ կրնար գործածել այս բանավէճի ծիրին մէջ, ոչ անպայման որովհետեւ այդ յղացքը գաղափարական պայքարին մի կողմը իմաստ չունի եւ միւս կողմը ոչ, այլ իւրաքանչիւր կողմ՝ տարբեր իմաստ ունի) … բայց ինչ անենք… հայ ենք…
Յ.Գ. Ինքնութիւնս լիովին բացայայտ է, «Հ.Շ.» ին վրայ սեղմելով եւ նուազագոյն ստուգում մը կատարելով: Սակայն ամէն մի գրառումս չեմ ստորագրում, որովհետեւ չեմ ուզում աւելորդ չափերով… «ապացուցել իմ ով լինելը»:
Միայն թէ այստեղ նշեմ թէ աւելի երկար ժամանակ իրաւաբան եղած եմ, յատկապէս օրինական ոլորտում բարձրագոյն մակարդակով երկրի մէջ, քան թէ այժմու Հայաստանի ամբողջ տեւողութիւնը:
Դե, հանրապետության բնակիչների մեծ մասը գործազուրկ է: Հացի խնդիր կա:
Մարդկանց պետք է շեղել և հնարավորություն տալ «գոլորշի թողնեն» (пар выпустить):
Զբաղմունք է պետք: Թող մի մասը գոռա «այո», իսկ մյուսը՝ «ոչ»: Հետո կգա ամառ հանգստանալու համար, հետո՝ աշուն, բերք, տնական օղի, հետո՝ Նոր տարի, Շնորհավոր նոր տարի…