Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրիդա Կալո. «Ես փորձում եմ խեղդել իմ թախիծը, բայց այդ տականքը լողալ է սովորել»

Փետրվար 13,2020 13:00

Լյուսյենա Բլոխը` կոմպոզիտոր եւ լուսանկարիչ Էռնես Բլոխի դուստրը, եղել է մեքսիկացի հանրահայտ նկարչուհի Ֆրիդա Կալոյի մտերիմ ընկերուհին:

Նա մշակութային լայն հետաքրքրություններ ուներ, զբաղվում էր լուսանկարչությամբ, մանրանկարչությամբ, քանդակներ էր պատրաստում փայտից եւ ապակուց:

kulturologia.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է Լյուսյենան մի ճաշկերույթի ժամանակ պատահաբար ծանոթանում Ֆրիդա Կալոյի ամուսնու` Դիեգո Ռիվերայի հետ, ամբողջ երեկո զրուցում արվեստից ու կյանքից, ապա առաջարկում դառնալ նրա օգնականը:

Ռիվերան Լյուսյենային հաջորդ օրը երեկոյան հրավիրում է իրենց տուն ու ծանոթացնում Ֆրիդայի հետ:

Ֆրիդա Կալոն անմիջապես հայտարարում է Լյուսյենային, որ ատում է նրան:

Սակայն այդ ճակատագրական հանդիպումը դառնում է նրանց մտերմության սկիզբը:

Լուսանկարչուհին բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ է անում, որոնցից շատերը պետք է հետագայում թանկ գնով վաճառվեին աճուրդում:

Ի դեպ, Կալոն սկզբում հայտնի էր որպես Ռիվերայի կին: Հետագայում աշխատանքները վերանայվեցին ու վերաարժեւորվեցին արվեստագետների ու արվեստաբանների կողմից:

1990-ական թվականների սկզբին Ֆրիդան դարձավ ոչ միայն ճանաչված գործիչ արվեստի պատմության մեջ, այլեւ ֆեմինիստական շարժման վառ ներկայացուցիչ:

Կալոյի աշխատանքները միջազգայնորեն ճանաչվել են որպես Մեքսիկայի ազգային ավանդույթների խորհրդանիշ:

Սյուրռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնը Ֆրիդա Կալոյին դասել է սյուրռեալիստների շարքին:

Այս ինքնատիպ նկարչուհուց բազմաթիվ ինքնատիպ ասույթներ են մնացել: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

– Մի ժամանակ ես կարծում էի, թե աշխարհի ամենատարօրինակ մարդն եմ, հետո ուղեղիս հասավ, որ այս մոլորակի վրա այնքան մարդ կա, որ ինձ նման մի չքնաղն էլ երեւի աշխարհի մեկ այլ անկյունում է ապրում:

– Արվեստում ես ուղղակի արվեստասեր չեմ, ոչ էլ գիտակ: Ես ընդամենը աղջիկ եմ, որը պետք է աշխատի, որպեսզի ապրի:

– Ես երկու տրավմա եմ ունեցել ողջ կյանքում` մեկը ավտովթարից հետո, իսկ մյուսը Դիեգոն էր:

– Արվեստը արյան համարժեքն է մարդկության սոցիալական օրգանիզմում:

– Ես փորձում եմ խեղդել իմ տխուր հույզերն ու թախիծը, բայց այդ տականքները լողալ են սովորել:

– Ես  ինքնանկարներ եմ անում, որովհետեւ հաճախ եմ միայնակ լինում ու ինձ ամենալավն եմ ճանաչում:

– Ես նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է՝ նրանք չեն մեռնի:

– Հույսի ծառ, կանգուն մնա:

Պատրաստեց  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829