Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերություններում մշտապես պետք է պահպանվի փոխադարձ հարգանքը

Փետրվար 12,2020 22:50

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին:

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:

Երեխաները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք մեծ մասամբ վերաբերել է երեխա-ուսուցիչ փոխհարաբերություններին:

«Աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերություններում մշտապես պետք է պահպանվի փոխադարձ հարգանքը: Երեխաները լսված լինելու իրավունք ունեն, ուսուցիչները երեխաներին առնչվող ցանկացած խնդրի լուծման ժամանակ պետք է առաջնորդվեն երեխայի լավագույն շահով, բայց երեխաները միշտ պետք է հիշել ոչ միայն իրենց իրավունքների, այլ նաև պարտականությունների մասին»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է երեխաներին լավ սովորել և խորհուրդներ է տվել համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829