Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն դատապարտել է ադրբեջանցի լրագրողների հանդեպ բռնությունը

Փետրվար 12,2020 20:33

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը դատապարտել է Բաքվում   փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը Բաքվում ոստիկանության կողմից լրագրողների վրա հարձակումները:

«Շատ անհանգստացած եմ անցած գիշեր տեղի ունեցած ձերբակալություններից, բռնության  դեպքերից, իրավապահների կողմից  բողոքի ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ  դաժան վերաբերմունքից: Այս ամենն անընդունելի է, քանի որ լրագրողները լուսաբանում էին հանրային հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններ՝  կապված խորհրդարանական վերջին ընտրությունների հետ»,-ասել է նա:
ԵԱՀԿ ներկայացուցիչն ադրբեջանական իշխանություններին կոչ է արել հետաքննել տեղի ունեցած միջադեպը, պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Դեզիրի խոսքով՝ զանգվածային լրատվամիջոցն իրավունք ունի լուսաբանել հանրային միջոցառումները, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են հարգել և պահպանել լրագրողների՝ առանց խոչընդոտի աշխատելու իրավունքը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը բռնի ուժ են կիրառել խորհրդարանական ընտրություններում առաջադրված պատգամավորի թեկնածուների և լրագրողների հանդեպ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829