Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մխոյանը Լոռու մարզից էր՝ Տաշիր քաղաքից:
Նրա հորաքույրը՝ Արմենուհի Մխոյանը, Aravot.am-ին հայտնեց, որ Տիգրանը վեց ամիս առաջ էր ծառայության մեկնել, իսկ ընտանիքով արդեն հինգ տարի է՝ Երեւանում էին վարձով ապրում. Տիգրանի քույրը Երեւանում ուսանող է: Եղբոր որդու մահվան լուրը մեր զրուցակիցը լուրերից է իմացել, ասաց՝ եղբոր ընտանիքի հետ որոշակի խնդիրներ են ունեցել եւ մի քանի տարի է՝ շփում չի եղել, բայց վաղը պատրաստվում են Երեւան գալ: Տաշիր քաղաքում բնակվում են Տիգրանի հորաքույրն ու տատիկը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են նաեւ, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ մեկ այլ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ