ՀՅԴ կողմից առաջադրած նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի կենսագրական տվյալները
Ձեզ ենք ներկայացնում Դավիթ Իշխանյանի կենսագրական տվյալները.
Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին ԼՂ Մարտունու շրջանի Աշան գյուղում:
1975-1985թթ. սովորել է Աշանի միջնակարգ դպրոցում:
Կարդացեք նաև
1985—1992թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում՝ պատմություն եւ իրավագիտություն մասնագիտությամբ:
1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է:
1989-1991թթ. եղել է ուսանողական ջոկատի գործուն անդամ:
1991-1995թթ.՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992-1995թթ.՝ ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար:
1995-2000թթ.՝ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն:
2000-2005թթ. ՝ Աշանի համայնքի ղեկավար:
1989 թ—ից ՀՅԴ կուսակցության անդամ է:
2007 թ—ից առ այսօր ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչն է:
2015թ. մայիսի 3—ին խորհրդարանական ընտրություններում թիվ 8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2015թ. մայիս — 2017թ. մարտ՝ ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար:
ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով: