«Բալային համակարգը որոշ դեպքերում ճիշտ, իսկ որոշ դեպքերում կանխարգելիչ դերակատարում ունի ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման հարցում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ճանապարհային երթեւեկության կարգավորման նոր՝ բալային համակարգի կիրառմանը՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ այն ներդրվել է այս տարվա հունվարից:
Ըստ Տիգրան Ավինյանի՝ մի փոքր ժամանակ է դեռ պետք՝ հասկանալու համար բալային համակարգի ներդրման իրավիճակը, ինչի արդյունքում որոշ վերանայումներ հնարավոր են. «Բայց, կարծում եմ, դրանք շատ հիմնավոր պետք է լինեն: Չեմ բացառում, որ համակարգն իդեալական չէ, բայց սկզբունքները դրական են ազդելու ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման վրա»:
Ավինյանը համաձայն է, որ, օրինակ, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների համար բալային համակարգի կարգավորումները մի փոքր այլ պետք է լինեն, իսկ թե որքանով դրանք կարող են մեղմվել՝ կախված է փաստերից եւ վիճակագրությունից:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ