Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ իրավապաշտպանը Թուրքիայում բերման է ենթարկվել ոստիկանության բաժին. Ermenihaber

Փետրվար 12,2020 18:14

Թուրքիայում իշխանությունների քննադատությամբ հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում հայտնել է, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել:

Ավազյանը գրել է, որ թուրք ոստիկանները նաև ներխուժել են իր եղբոր բնակարան և այնտեղ իրեն փնտրել:

Ավազյանը նաև նշել է, որ  վերջին երկու օրը ճնշման խնդիր ունի, ճնշումը բարձրացել է,  և եթե իր առողջականի հետ կապված խնդիրներ ծագեն (օրինակ` մահ, քթից արյունահոսություն), ապա դրանց պատասխանատուն կլինի Թուրքիայի գործող կառավարությունը:

Իրավապաշտպանն այնուհետև գրել է, թե ինչ պատճառ կարող է լինել իր բերման ենթարկվելու համար. «Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:

Հիշեցնենք, որ սա Ավազյանի բերման ենթարկման առաջին դեպքը չի: 2019-ի հոկտեմբերին Ավազյանը կալանավորվել էր իր տանը կատարված խուզարկությունից հետո։ Նրան կանչել էին հարցաքննության, որպեսզի ցուցմունք տար «ահաբեկիչների» հետ իր ենթադրյալ կապի մասին։

Ավազյանը հայտնել էր, որ իրեն զանգահարել են ոստիկանությունից, և ինքը իր թվիթների հետ կապված բացատրություններ կտա։

Իրավապաշտպանը 2019թ. հոկտեմբերին Twitter-ում գրառում էր կատարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասին։ Նա տեղադրել էր արտգործնախարարի ընտանիքի 1998թ․ լուսանկարը և գրել․ «Նրանք Անթալիայի հարավային շրջանում հայտնի են եղել որպես «քրդական գողեր»»։

Նշենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանին Twitter-ում հետևում է 135.000 օգտատեր: Նրա կատարած գրառումների թիվն անցնում է 193.000-ը:

Ermenihaber /   sondakikaturk.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829