Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրական տուրիզմ կլինի». Փաշինյանը վստահ է՝ հանրաքվեն տնտեսության վրա բացասաբար չի ազդի

Փետրվար 12,2020 18:11

«Կարծիքներ են հնչում, որ ապրիլի հինգին տեղի ունենալիք հանրաքվեի քարոզարշավը կարող է բացասական ազդեցություն թողնել տնտեսական ակտիվության վրա: Հաշվարկվե՞լ է հնարավոր ազդեցությունը»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր նման հարցադրում հնչեցրեց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ՀՀ տնտեսության վրա ազդող հիմնական գործոնն ապագայի հանդեպ ՀՀ քաղաքացիների վստահությունն է:

«Վստահեցնում եմ, որ այդ https://www.aravot.am/2020/02/10/1093424/քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների վստահությունն ապագայի հանդեպ ավելի է ուժեղանալու, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն էլ կմեծանա: Հանրաքվեն ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենա տնտեսական ակտիվության վրա, այլեւ կաշխուժացնի այն: Արտասահմանում գտնվողները պատրաստվում են գալ ու քվեարկել: Կարծես թե ընտրական տուրիզմ ենք ստեղծում: Կոչ եմ անում արտերկրում բնակվող եւ ՀՀ քաղաքացիություն ունեցողներին գալ: Ընտրական տուրիզմ կլինի»,-համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829