Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՏ Երևանը կոչ է անում զերծ մնալ մարդու իրավունքները ոտնահարող, առանձին խմբերին թիրախավորող, ատելության խոսք ու բռնության կոչ պարունակող տեղեկատվության տարածումից

Փետրվար 12,2020 18:09

Մարդու իրավունքների տուն Երևանն (ՄԻՏ Երևան) արձանագրում է, որ   2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու որոշումից հետո առցանց մեդիայում և սոցիալական ցանցերում սկսել են մարդու իրավունքների թեմայի անհարկի շահարկումները տարբեր քաղաքական կուսակցությունների, քաղաքական շահեր հետապնդող առանձին խմբերի և անհատների կողմից: Այդ խմբերը գիտակցաբար թիրախավորում են խոցելի խմբերին, նրանց նկատմամբ տարածում են և հրահրում ատելության խոսք ու բռնության կոչեր: Սահմանադրական հանրաքվեն կապելով այնպիսի զգայուն հարցերի հետ, ինչպիսիք են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, խոցելի խմբերի իրավունքները, նրանց պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ներկայացուցիչների գործունեությունը՝ վերջիններս միտումնավոր կերպով տագնապային և թշնամական միջավայր են ստեղծում առցանց տիրույթում և հանրային տրամադրություններում, փորձում են լուծել սեփական քաղաքական և նեղ անձնական շահերը՝ զգայուն թեմաների մանիպուլյացիաների միջոցով:

ՄԻՏ Երևանը դատապարտում է այս գործելաոճը և հայտնում, որ առցանց մեդիայում և սոցիալական ցանցերում մշտադիտարկում է հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մարդու իրավունքների շուրջ զանազան մանիպուլյացիաները, ատելության խոսքն ու բռնության կոչերը: Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվելու են և հանրայնացվելու, արձանագրված իրավախախտումները ուղարկվելու են համապատասխան իրավապահ մարմիններին։

ՄԻՏ Երևանը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին, կուսակցություններին, քաղաքական և հանրային գործիչներին և քաղաքացիներին զերծ մնալ մարդու իրավունքները ոտնահարող, առանձին խմբերին թիրախավորող, ատելության խոսք ու բռնության կոչ պարունակող տեղեկատվության տարածումից։

Մարդու իրավունքների տուն Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829