«Այսօր տեղեկացա, որ Ոստիկանության հոսպիտալի լուծարման գործընթաց է սկսվել: Չարժե՞ հարցը քննարկել»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր գործադիրին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դեռեւս բյուջեի քննարկումներում 800 միլիոն դրամ գումար էր ակնկալում Ոստիկանությունը՝ առողջապահական ծառայությունների համար:
Փաշինյանը հարցադրում արեց. «Ոստիկանների քանի՞ տոկոսին է սպասարկում այդ պոլիկլինիկան: Պարզվեց՝ շատ չնչին տոկոսին, որովհետեւ այն Երեւանում է, իսկ Ոստիկանությունը՝ ողջ Հայաստանում: Մյուս կողմից, պարզվեց, որ ոստիկանների մեծ մասը պետպատվերով այլ հաստատություններում են սպասարկվում, որովհետեւ այդ պոլիկլինիկան չունի համապատասխան անհրաժեշտ սարքավորումներ»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա է պատճառը, որ այդ 800 միլիոնը ցանկանում են ուղղել ոստիկանների պետպատվերով սպասարկվելուն, եւ չի բացառվում, որ այլ կառույցների պոլիկլինիկաների դեպքում էլ նույնը կատարվի՝ նշյալ պատճառաբանությամբ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ