Մինչ ՀՀ Ազգային Ժողովը պատրաստվում է հաստատել նոր օրենսդրական փաթեթ, որը կսահմանի ծխախոտի այսպես կոչված «պարզ» փաթեթավորումը (այսուհետ՝ Միատեսակ փաթեթավորում), «Ջեյ Թի Այ» ընկերության կողմից պատվիրված և անկախ հետազոտությունների առաջատար «Էմ Փի Ջի» ընկերության կողմից անցկացված նոր հետազոտությունը բացահայտում է, որ հարցվածների մեծամասնությունը կասկածի տակ է դնում այդ մոտեցման արդյունավետությունը՝ 69%-ը կարծում է, որ Միատեսակ փաթեթավորումը չի կարող ստիպել չափահաս ծխողներին հրաժարվել ծխելու սովորությունից: Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև, որ կարգավորման դաշտում հասարակության համար շատ ավելի կարևոր և արդիական խնդիրներ կան:
Հարցման ժամանակ, երբ մարդկանց խնդրել են դասակարգել կարգավորումներն ըստ կարևորության՝ Միատեսակ փաթեթավորումը վերջին տեղն է զբաղեցրել (հարցման մասնակիցներից միայն 20% այդ խնդիրը համարում «շատ կարևոր»): Հարցվածների համար առավել կարևոր և առաջնային գերակայությունների շարքում նշվել են՝ Առողջապահական համակարգից կոռուպցիայի վերացումը, որը դիտվում է որպես թիվ 1 գերակայություն (գրեթե բոլոր հարցվածները՝ 96% նշել են այն որպես կարևոր), երկրորդ հորիզոնականում գործող կանոնակարգերի ավելի լավ կիրառումն է դեռահասներին ծխախոտ ձեռք բերելու հնարավորությունները կանխելու համար (հարցվածների 93% նշել են, որ այդ հարցը կարևոր է), և երիտասարդության շրջանում կրթության և գովազդի ներդրումը ծխելու ռիսկերի տեղեկացման վերաբերյալ կարևորվում է հարցվածների 88% կողմից։
«Միատեսակ փաթեթավորումը դա ապրանքանիշերի օգտագործման արգելք է: Այն պահանջում է գույների, պատկերների, պատկերանշանների և ապրանքային նշանների հեռացում ծխախոտային տուփերի վրայից, բրենդի անվանումով միատեսակ փոքր չափի տեքստային տպագրությամբ և միանման ֆոնային գույնով բոլոր ապրանքանիշերի համար»,- նշում է Կոնստանտին Ֆեդորովը, Բելառուսի և Կովկասի Գլխավոր տնօրենը: «Հետազոտությունը ցույց է տալիս, որ կարգավորումն իրականացվում է այն ժամանակ, երբ հարցվածների ճնշող մեծամասնությունը (90%) նույնիսկ չգիտի, թե որն է Միատեսակ փաթեթավորումը: Սա շատ մտահոգիչ է: Այնուամենայնիվ, հարցումները ցույց են տալիս, որ երբ մարդկանց պատշաճ կերպով բացատրվել է թե ինչ է իրենից ներկայացնում Միատեսակ փաթեթավորումը, 69%-ը կարծում է, որ այս արգելքը չի համոզի ծխողներին ծխելը դադարեցնել»։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարցվածների 60%-ը կարծում է, որ պարզ փաթեթավորումը մեծ հավանականությամբ կհեշտացնի կեղծարարների կողմից ծխախոտի փաթեթավորումը և էապես կմեծացնի Հայաստանում վաճառվող ապօրինի ծխախոտի քանակը: Չնայած այս պահին դա մեծ խնդիր չէ, սակայն շատ կարևոր խնդիր է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համատեքստում:
Կարդացեք նաև
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց փոխել իր իմիջը միջազգային ասպարեզում՝ որպես օրենքը հարգող երկիր, որը պաշտպանում է միջազգային ներդրումները և պահպանում է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության կողմից կիրառվող կարգավորումների բարելավման սկզբունքները: Միատեսակ փաթեթավորման առաջարկը դեմ է այս ջանքերին: Այն հակասում է նաև ԵՏՄ-ի շրջանակներում ՀՀ պարտավորություններին, որոնք սահմանում են միանման կանոնների համակարգ տարածաշրջանում:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք շեշտել, որ նախագծում առաջարկված միատեսակ փաթեթավորման պահանջը հակասում է Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51, 52 և 53-րդ կետերի հիմնական սկզբունքներին, որոնք պարտադիր են միության անդամ-պետությունների համար: Նշված հակասություններից խուսափելու նպատակով ծխախոտի արտադրանքների համար առաջարկվող դրույթները, որոնք կապված են տեխնիկական կանոնակարգերին, այդ թվում նաև փաթեթավորմանը և մակնշմանը, հարկավոր է հեռացնել նախագծից և տվյալ հարցը բարձրացնել ԵՏՄ մակարդակ:
Կարևոր է նշել, որ Ավստրալիայում, որտեղ յոթ տարի առաջ ներդրվեց Միատեսակ փաթեթավորում, այդ փորձը ձախողվեց. երկարաժամկետ ծխելու մակարդակի անկումը փաստորեն դադարեց: Համանման պատկեր է նկատվել Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիայի հանրային իշխանությունների կողմից հրապարակված և Ֆրանսիայի առողջապահության նախարարի կողմից մեկնաբանված տվյալները ցույց են տալիս, որ Միատեսակ փաթեթավորումը որևէ տեսանելի ազդեցություն չի ունեցել ծխախոտի վաճառքի վրա: Սա նաև համահունչ է վերջին փորձագիտական վերլուծություններին, որոնք ցույց են տալիս, որ Միատեսակ փաթեթավորման գործարկումը Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում ծխախոտի սպառման վրա նկատելի ազդեցություն չի ունեցել:
«Հայաստանի հասարակությունը հայտնել է իր կարծիքը: Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին լսել նրանց հուզող իրական խնդիրները և կենտրոնացնել ռեսուրսները իրոք կարևոր հարցերի վրա, փոխարենը իրականացնելու այնպիսի քաղաքականություն, որը հայտնի է, որ այլուր ձախողվել է», – եզրափակում է Կոնստանտին Ֆեդորովը:
«Ջեյ Թի Այ» ընկերության մասին
«Ջեյ Թի Այ» ընկերությունը, լինելով Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ, հանդիսանում է միջազգային առաջատար ծխախոտ և նորարար ծխախոտային արտադրատեսակներ արտադրող ընկերություններից մեկը: Հայկական շուկայում այն ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Winston, Camel, Sobranie, LD, Monte Carlo և Donskoy Tabak-ը: JTI-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 130 երկրներում և ամբողջ աշխարհում ունի ավելի քան 45 000 աշխատակից: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունները համար այցելեք՝ www.jti.com
Հետազոտության ամբողջական արդյունքները հասանելի են այս հղումով: