«ՊԲ-ն հայտարարել է, որ էլիտար զորամաս գոյություն չունի: Դա ԶԼՄ-ներում եւ սոցցանցում տարածված անուն է»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ Արցախի այն զորամասը, որտեղ վերջերս մահացել էր զինծառայող Վահրամ Ավագյանը, «էլիտարի» համբավ ունի, եւ որ այդտեղ միանգամից մի քանի պաշտոնյաների եւ օլիգարխների որդիներ են https://www.aravot.am/2020/02/05/1092593/ ծառայում, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց. «Այդ զորամասի որոշ զինծառայողներ Արցախի ՊԲ հրամանատարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն նախաքննության ընթացքում, կամ այդ պատասխանատվությունը պետք է որոշվի, հիմա կամ ձերբակալվում են, կամ կալանավորվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ