Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Կզարմանաք իմանալով, թե ինչ է արել գլխավոր դատախազությունը». Արսեն Բաբայան

Փետրվար 12,2020 17:29

Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ խոսում եմ իրավական որոշակիության, օրենքի առաջ բոլորի հավասարության, լեգիտիմ ակնկալիքի և շատ այդպիսի կարևորագույն սկզբունքների մասին ենթադրում եմ, որ շատերը դրանք առանձնապես չեն կարևորում և համարում են սոսկ մասնագիտական գեղեցիկ տերմիններ:

Հիմա փորձեմ մեկ օրինակի վրա ավելի հանրամատչելի ներկայացնել, թե ինչ է նշանակում պետությունից իրավաչափ ակնկալիքը և որն է դրա խախտումը:

Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Հիշեցնեմ, որ այդ գրառմամբ Նարեկ Սամսոնյանը հղում անելով իր աղբյուրին (առանց դրա բացահայտման) պատմել էր մի արարքի մասին, որը պարունակում էր ենթադրյալ հանցավոր արարքի մասին տեղեկություններ: Խոսքը հայտնի սև իկռայի հրապարակմանն է վերաբերվում:

Նարեկ Սամսոնյանն ընդամենը հրապարակել էր, որ լսել կամ իմացել է այդպիսի բան, որ տեղի է ունեցել ինչ-որ արարք: Սամսոնյանը չէր ներկայացրել ենթադրյալ արարքի մասին որևէ փաստական տվյալ: Չէր ներկայացրել որևէ այնպիսի տեղեկություն, որը, իմ համոզմամբ, առիթ կհանդիսանար քրեադատավարական ընթացակարգերով տեղեկությունը ստուգելու համար:

Այդ պատմությունից առաջ, ինչպես հիշում եք, ես 7 թերթից բաղկացած գրություն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ 7 էջ ներկայացրել էի բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք, իմ համոզմամբ, վկայում են հանցագործության մասին: Խոսքը ՍԴ դատավորներին կաշառելու հայտնի օրենքի ընդունման ընթացքում թույլ տրված բազմաթիվ իրավախախտումներին էր վերաբերվում:

Կզարմանաք իմանալով, թե ինչ է արել գլխավոր դատախազությունը:

Դատախազությունն ընդամենը 1 գրությամբ վերադարձրել է իմ գրությունը, որն ինչպես ասեցի բաղկացած էր 7 թերթ փաստական տվյալներից: Դատախազությունը գրությամբ ինձ հայտնել է, թե իբր ներկայացված գրությամբ ես չեմ հայտնել կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ:

Վստահ եմ հիշում եք այդ գրությունը, որտեղ ամենայն մանրամասնությամբ, համապատասխան հղումներով ու փաստերի ներկայացմամբ հիմնավորվել էր բոլոր խախտումները (աղբյուրը):

Հենց սա է ոչ իրավաչափ գործողությունները, երբ մի հրապարակման հիման վրա, որը չի էլ արտահայտում որևէ կոնկրետ տեղեկություն, քրեական գործ են հարուցում, իսկ մասնագիտական փաստաթուղթը վերադարձնում են մեկ գրությամբ, որի իրավունքն էլ իրականում չունեն:

Ուզում եմ վերջում տեղեկացնել, որ հիմք ընդունելով ՀՔԾ-ի արդեն հայտնի պրակտիկան (Ն․Սամսոնյանի գրառման) նույն գրությունն ուղարկել եմ ՀՔԾ պետին: Ակնկալում եմ, որ ՀՔԾ-ն քրեադատավարական պատշաճ ընթացքով կլուծի հարցը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829