Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը կազդի՞ ՀՀ-ի տնտեսության վրա. Էկոնոմիկայի նախարարի մանրամասները

Փետրվար 12,2020 17:10

«Ճիշտ եք, աշխարհը մտահոգված է զարգացումներով, բայց կա լավատեսություն, որ հնարավոր իրավիճակները պետք է գտնվեն կառավարելիության սահմաններում: Տարբեր գնահատականներ կան, թե Չինաստանի տնտեսության վրա որքան ազդեցություն կլինի: «Բլումբերգ»-ի կանխատեսմամբ՝ չինական տնտեսությունում որոշ ուղղություններ ազդեցություն կկրեն»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հարցադրմանն այն մասին, թե Չինաստանում բռնկված կորոնավիրուսն ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա առանձնացրեց 3 հավանական ուղղությունները, որոնք կարող են ազդել այդ թվում ՀՀ-ի տնտեսության վրա. «Չինաստանի տնտեսությունը սպառում է պղնձի շուկայի կեսը:՚ Մյուսը զբոսաշրջությունն է, երրորդը՝ այն փաստը, որ Չինաստանն ազդում է նավթարդյունաբերական ոլորտի վրա: Համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն լինել առայժմ չի կարող, իսկ ՀՀ-ն Չինաստանի հետ պղնձի խտանյութերի արտահանմամբ է միայն կապված: Ուստի մեր տնտեսությունը մեծ ազդեցություն կրել չի կարող: Այս փուլում չկան հարցեր, որոնք կարող էին մեր տնտեսական աճի կանխատեսումների վրա ազդեցություն ունենալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829