Այսօր տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ԱԺ-ում հանդիպում ունեցավ ավտոներկրողների հետ:
Լրագրողների հետ զրույցում Մելքումյանն ասաց, որ ավտոներկրման շուկայում հիմա ստեղծվել է այսպես ասած «սառեցված վիճակ». «Առաջ ակտիվ ներկրում էին ու մեքենաներ արտահանում Ղազախստան, ՌԴ եւ այլն, հիմա մի իրավիճակ է ստեղծվել, երբ պարզ չի, թե արտահանումը ինչպես է լինելու: 189 հազար ավտոմեքենա է ներկրվել 2019-ին, դրանցից մոտ 22 հազարը Ղազախստան է արտահանվել, մոտ 37 հազարը ՌԴ, մնացածը ՀՀ-ում է: Լավ, դրանցից կեսը ենթադրենք մարդիկ ձեռք են բերել իրենց շահագործման համար: Մեծ մասը պետք է իրացվեն: Մարդիկ վարկեր են վերցրել, փոխառու միջոցներ եւ սառեցնե՞լ սա: Պետությունը պետք է արձագանքի, թե ինչ անեն: Ղազախստանում ազատ տեղաշարժի հետ կապված որոշակի պրոբլեմներ են ստեղծել, մենք պետք է հաղթահարենք դա: Դրա համար մեր գործադիրը պետք է բանակցի, որ հարցերը կարգավորեն»:
Իրավաբանական անձերով ավտոմեքենաներ ներկրելը մինչեւ 5-7 տարեկան մեքենաների դեպքում համեմատաբար մատչելի է, ֆիզիկական անձանց դեպքում հունվարի 1-ից դա թանկ է: Մելքումյանն ասաց. «Հետաքրքիր նրբություն կա՝ Ղազախստանում ԱԱՀ-ն 12 տոկոս է, ՀՀ-ում՝ 20 տոկոս, երբ ապրանք ես արտահանում, ԱԱՀ-ն պետք է հետ տան: Ղազախ քաղաքացին, երբ ներկրում է, այդ 12 տոկոսը պետք է վճարի, 8 տոկոսի տարբերությունը կա»:
Ըստ Մելքումյանի, ամեն ինչ բանակցություններից է կախված:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ