Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացավ «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը:
Պաշտպան Զարուհի Փոստանջյանի՝ նախորդ նիստին արած միջնորդությունը դատարանը բավարարել էր եւ դատաքննությունը լրացնելու համար ՀՔԾ-ից ստացել տուժող, սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմագիրը, ինչպես նաեւ հրավիրվել էին նրա բուժումով զբաղված եւ պարտականությունների կատարման առումով շփված բժիշկները: Վերջինները պատասխանեցին պաշտպանական կողմի հարցերին:
Դատարանը նոր հանգամանքներ ի հայտ գալու հանգամանքով դատակոչել էր նաեւ անջատված գործով նախկին մեղադրյալ Էդգար Սողոմոնյանին, սակայն նա հրաժարվեց պատասխանել պաշտպանական կողմի, մեղադրյալների եւ նախագահող դատավորի հարցերին:
Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 19-ին, ժամը 11:00-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ