Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ, ինչ արվում է ՌԴ և ԱՊՀ պետությունների կողմից անվտանգության համատեքստում, ռեալ պոլիտիկ է». Անուշ Բեղլոյան

Փետրվար 12,2020 15:58

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում անցկացված «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. հնարավոր դիպաշարեր և զարգացումներ» խորագրով փորձագիտական քննարկմանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանում կայացած ընտրությունները գովերգելուն, հիշեցրեց, որ հետխորհրդային շրջանում չի եղել որևէ ընտրություն, որը որևէ ձևով քննադատվեր ԱՊՀ դիտորդների կողմից:

Այն փաստմանը, որ ՌԴ-ն լուրջ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ ժողովրդավարական որակելով այդ ընտրությունները և քննադատելով եվրոպական կառույցներին քննադատության համար և որ ԱՊՀ-ի ու Շանհայի համագործակցության կազմակերպությունները, որտեղ Ռուսաստանն ազդեցություն ունի, ևս գովաբանել են այդ ընտրությունները և հարցին՝ արդյոք սա որոշակի վտանգներ չի՞ պարունակում, որ Ադրբեջանը ավելի կհեռանա եվրոպական արժեքներից և կընկնի Ռուսաստանի գիրկը, Անուշ Բեղլոյանն այսպես արձագանքեց. «Ռուսական գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը այստեղ ողջունելն է յուրաքանչյուր կայունություն և յուրաքանչյուր իշխանության հետևողականություն, պահպանողականություն ու շարունակականություն: Կայունությունը որպես ազգային գաղափարախոսություն՝ երկար տարիներ տեսնում եք որպես ՌԴ նորագույն պատմության հիմնական գաղափարախոսություններից մեկը»:

Ըստ Անուշ Բեղլոյանի՝ զգոնությունն այսպիսի իրավիճակներում կեղծ օրակարգ է, և ամեն ինչ, ինչ արվում է ՌԴ կողմից և ԱՊՀ պետությունների կողմից անվտանգության համատեքստում ռեալ պոլիտիկ է. «Այնպես որ, այդ հարաբերությունները միշտ դիտարկում են ՀՀ-ի հետ, Ղազախստանի հետ, Ադրբեջանի հետ առանձին: ՌԴ-ն բազմիցս իր պետական բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով հայտարարել է, որ ինքն իրականացնում է գործնական բիզնես հարաբերություններ և իր շահերը հետապնդող ծրագրեր ամեն պետության հետ առանձին: Թե ինչպես է դա համատեքստում նայվում, կապված է երկրների երկկողմ հարաբերությունների և այն հանգամանքների հետ, որոնք իրենք կարող են ի հայտ բերել և հավասարակշռել, նույնիսկ գերակշռել այլ կողմի ի հայտ բերած հանգամանքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829