Բաքվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը բռնի ուժ են կիրառել խորհրդարանական ընտրություններում առաջադրված պատգամավորի թեկնածուների և լրագրողների նկատմամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը, երբ ոստիկանները ցրել են բողոքի ցույցը՝ դաժան վերաբերմունք ցուցաբերելով, այդ թվում՝ կին լրագրողների նկատմամբ:
Ձերբակալվել են «Ազատություն» ռադիոկայանի, Meydan TV-ի, «Ամերիկայի ձայն»-ի և մի քանի այլ լրատվամիջոցների լրագրողներ: Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածների հանդեպ բռնի ուժ է կիրառվել, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, առգրավվել են նաև նրանց տեսախցիկները:
Ձերբակալվածների թվում է եղել նաև Basta.info կայքի խմբագիրը, որին առանձին ավտոմեքենա են նստեցրել և դաժան ծեծի ենթարկել: Լրագրողներին շուրջ երկու ժամ ավտոմեքենաներով տեղափոխել են քաղաքի մի ծայրամասից մյուս ծայրամաս, որից հետո բաց են թողել:
https://www.facebook.com/AzadliqLive/videos/2565568923700756/
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ