Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ պատահի» սկզբունքով Երեւանում այլեւս հնարավոր չի լինի գովազդային թերթիկներ փակցնել

Փետրվար 12,2020 15:14

ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելել ձեռնարկատիրական գործունության իրականացման հետ կապված հայտարարություններ տեղադրել Երեւանի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքի վրա:

«Իմ քայլի» պատգամավոր, օրինագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ բացառություն են լինելու բազմաբնակարան շենքերի բակերում եւ այլ տարածքներում այդ նպատակով տեղադրվելիք վահանակները:

«Տարբեր հատվածներում թղթերի վրա գովազդներ են փակցված, որոնք փչացնում են քաղաքի տեսքը: Օրինագծով՝ այդ նպատակով կտեղադրվեն անվճար վահանակներ, որոնց վրա կտեղադրվեն այդ գովազդները՝ չփչացնելով քաղաքի արտաքին տեսքը»,-ասա Արթուր Հովհաննիսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ օրենքի իրագործման նպատակով Երեւանի քաղաքապետարանը կհայտարարի մրցույթ, եւ անհրաժեշտ քանակության գովազդային վահանակները կտեղադրվեն բոլոր վարչական շրջաններում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829