Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞րն է Վահե Գրիգորյանի առաքելությունը ՍԴ-ում՝ ըստ Դավիթ Հարությունյանի

Փետրվար 12,2020 15:07

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը չի կարծում, որ ՍԴ անդամ-դատավորները կգնան իշխանության ցանկություններին ընդառաջ եւ կհամաձայնեն հրաժարվել զբաղեցրած պաշտոններից`օգտվելով ցմահ աշխատավարձ եւ թոշակ ստանալու իշխանության առաջարկից: Նրա գնահատմամբ` ՍԴ անդամ-դատավորները առաքելություն ունեն եւ գիտակցում են իրենց պարտքը պետության առաջ. «Նրանք ոչ թե պայքարում են, այլ ընդամենը կատարում են իրենց առաքելությունը»։

«Գրեթե բոլորին ճանաչում եմ՝ անձամբ։ Չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը կընկրկի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Լրագրողներից մեկի հարցին`իսկ ո՞րն է Վահե Գրիգորյանի առաքելությունը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վահե Գրիգորյանի առաքելությունն աշխատանքի չգնալը, բայց միաժամանակ այդ բոլոր բարիքներից օգտվելն է»:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանն օրերս տեղեկացրել է. «Հակառակ հետեւողական պնդումներին, ես շարունակում եմ աշխատել, սակայն չեմ մասնակցում այն միջոցառումներին, որոնց «նիստ» են անվանում: Հետեւողականորեն ներկայացրել եմ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հիմնավորումները, եւ դրանք արդեն ճանաչված են նաեւ Հանրապետության Ազգային ժողովի, Կառավարության եւ Հանրապետության նախագահի մոտեցումներով: Ես ինձ թույլ չեմ տվել դատավորի լիազորությունների իրականացման նմանակմամբ զբաղվել՝ ամեն ինչ թղթի վրա ճիշտ լինելու տպավորություն ստեղծելով: Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդիրն իր ողջ խորությամբ եւ սրությամբ եմ ներկայացրել, իսկ իմ՝ որպես դատավորի գործունեությունը չի կարող այդ ճգնաժամին համարժեք վերաբերմունքով չարտահայտվել. Հայաստանը դեռ չունի սահմանադրական եւ դեմոկրատական լեգիտիմության չափանիշներին համապատասխան Սահմանադրական դատարան, եւ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի, վերաբերմունքն այս ճգնաժամին լիովին համարժեք է դրա չլուծման վտանգների եւ Հայաստանի համար ունենալիք հետեւանքների համար: Բացառությամբ դատավորի աշխատավարձից եւ աշխատասենյակից, այլ արտոնությունից կամ նյութական երաշխիքից չեմ օգտվում (ավտոմեքենա, վարորդ, պարգեւավճար եւ այլն)»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829