Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն միշտ պրոֆեսիոնալ է գործել. ըստ Դավիթ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանը հանրային տրամադրությունների վրա է խաղացել

Փետրվար 12,2020 14:50

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշտապես պրոֆեսիոնալ է գործել: Այն քննադատությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմություն եղած ժամանակ հնչել են թե 2013, թե 2017 թվականներին՝ եղել են անհիմն։ Դրանք եղել են ընդամենը քաղաքական հնարքներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թիրախավորել է բոլոր պետական ինստիտուտները, բացի ԿԸՀ-ից` ինչո՞ւ, այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Այն ժամանակ օգտագործել են հանրային հույզերը, խաղացել են հանրային տրամադրությունների վրա։ Կարծում եմ՝ այն ժամանակ էլ է ԿԸՀ-ն գործել պրոֆեսիոնալ, հիմա էլ շարունակելու է նույն կերպ։ Միակ խնդիրն այն է, որ այս հակասահմանադրական վիճակում շատ դժվար է լինելու գործել պրոֆեսիոնալ՝ չխախտելով որևէ օրենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հիշեցնելով ընդդիմության եւ Նիկոլ Փաշինյանի քննադատությունները տեսախցիկների, կարմիր գծերի եւ այլ բաների մասին:

Aravot.am-ի հարցին`վերջերս շատ է խոսվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին` նկատի ունենալով խորհրդարանի ոչ արդյունավետ աշխատանքը. հետեւե՞լ եք խորհրդարանի աշխատանքին, ի՞նչ կարծիքի եք, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ արտահերթ ընտրությունների եւ դրանց հանրային պահանջարկը պայմանավորված չեն այն քննարկումների բովանդակությամբ, որոնք տեղի են ունենում խորհրդարանում. «Կա՞ն երեւույթներ, որ ինձ համար ընդունելի չեն: Այո` կան»: Հարցը Դավիթ Հարությունյանը քաղաքական գնահատականների տիրույթում է դիտարկում եւ «Լույս» հիմնադրամի տարածքում չցանկացավ քաղաքական հայտարարություններ անել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829