Բելառուսական հեռուստաալիքները պետք է հրաժարվեն արտասահմանյան հարթակների օգտագործումից և սեփական բովանդակություն արտադրեն: Ինչպես հաղորդում է reform.by կայքը, նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեդիայի ղեկավարների հետ հանդիպմանը:
Լուկաշենկոյի խոսքով՝ բելառուսական տեղեկատվական տարածքը սպառնալիքների տակ է բոլոր կողմերից, այդ թվում՝ դաշնակիցների: Նախագահը կարծում է, որ նման պայմաններում պետական ԶԼՄ-ները պետք է պայքարեն լսարանի վստահության համար: Լուկաշենկոն հավատացած է, որ պետական հեռուստաալիքները պետք է հրաժարվեն արտասահմանյան հարթակներից:
Բելառուսի նախագահը ОНТ հեռուստաալիքի ղեկավար Մարատ Մարկովին մեղադրել է նրանում, որ ОНТ-ի եթերի մեծ մասը զբաղեցնում են ռուսական Առաջին ալիքի (որը նախկինում կոչվում էր ОРТ) հաղորդումները: «Երբ ինձ ասում են, որ Մարկովը նստած է ОРТ-ի հարթակի վրա, ուղղակի չեմ հասկանում: Մեր տարածքն է մեր հեռուստատեսությունը, մեր հեռուստացույցը, մեր ОНТ ալիքը (որը վատը չէ), ժամանակն է լուծել գլխավոր խնդիրը. դա մերն է: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է գալ այստեղ, խնդրեմ, վճարեք գումար, թույլտվություն հարցրեք, տվեք ձեր պրոդուկտը, մենք գուցե քննարկենք: Դա ձեր առաջնային պարտականությունն է»,- ասել է նախագահը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ