Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական դատարանի դատավոր ԱԺ մուտք չի գործել». Ալեն Սիմոնյանը խոսել է Արարատ Միրզոյանի հետ

Փետրվար 12,2020 13:19

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ԶԼՄ-ներից մեկը խեղաթյուրել էիր խոսքերը ու եթե հերքում չտա, պատրաստվում է դատարան դիմել: Նա ասաց, որ երեկ լրագրողների հետ խոսել է հանրաքվեի մասին, բայց իր խոսքը խեղաթյուրելով՝ գրել են, թե Ալեն Սիմոնյանը հանրաքվեն կապել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Այդ հրապարակումը արտատպել են նաեւ այլ կայքեր:

Լրագրողները ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեցին՝ ի վերջո պարզվե՞ց՝ երեկ ՍԴ դատավորներ եկե՞լ են ԱԺ՝ բանակցությունների: Ալեն Սիմոնյանն ասաց. «Իմ ունեցած տեղեկություններով, ՍԴ դատավոր ԱԺ մուտք չի գործել, կարող եք հարցում անել: ԱԺ ՍԴ դատավոր չի այցելել: Այսօր Արարատ Միրզոյանի հետ խոսել եմ, վստահ չեմ, որ նման հանդիպում ընդհանրապես եղել է»:

Ի պատասխան Արսեն Բաբայանի հարցման՝ Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ենթադրում է, վարչապետը կունենա ամենամեծ մասնակցությունը հանրաքվեի քարոզարշավին, այն կլինի հանրահավաքների տեսքով. «Մենք մեծ հաճույք ենք ստանում, առիթը բաց չենք թողնում ՀՀ յուրաքանչյուր գյուղի, քաղաքի բնակիչների հետ շփվելու»:

Հարցին՝ մենք այդքան հարուստ պետությո՞ւն ենք, որ Հրայր Թովմասյանի համար 3,5 մլրդ ծախսենք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հարցը միայն Հրայր Թովմասյանը չէ, քվեաթերթիկում դրվում է հարց բոլոր այն արատավոր երեւույթների հետ կապված, որոնք եղել են նախկինում, նախկին դատական համակարգի գնահատականն է դա լինելու. «Դա ավելի ճիշտ կլինի համեմատել հոկտեմբերի 2-ի հետ կամ հեղափոխության հետ: Մարդկանցից չի պահանջվում փողոց փակել, ԱԺ-ի մոտ գալ, 5 րոպե է պետք լինելու գնալու տեղամասեր, այո կամ ոչ ասելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829