Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մարմինները Գագիկ Խաչատրյանի բուժմանը վերաբերող առերևույթ կեղծ փաստաթուղթ են ներկայացրել Վերաքննիչ դատարան. պաշտպան

Փետրվար 12,2020 12:09
gagik khachatryan

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ պետական իրավասու մարմիններն անտեսում են ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը և չեն ապահովում բժշկական օգնություն ստանալու նրա իրավունքը՝ թույլ չտալով ստանալ բժիշկների կողմից նշանակված պարտադիր ստացիոնար բուժումը:

Երեմ Սարգսյանը նաև հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունը չապահովելու համար իրավասու մարմինները նույնիսկ չեն տարակուսել Վերաքննիչ դատարանին իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ ինչ-որ փաստաթուղթ ներկայացրել այն մասին, թե իբրև Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել և անհրաժեշտ ստացիոնար բուժումը ստանալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել այնտեղ:

Գագիկ խաչատրյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին N 825-Ն որոշման համաձայն կալանավորված անձը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից հրաժարվում է գրավոր կարգով, դրանում նշելով նաև հրաժարման պատճառների վերաբերյալ, իսկ Գագիկ Խաչատրյանը նման դիմում կամ հրաժարման վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրել, ուստի փաստաբանական թիմը միջոցներ է ձեռնարկում պարզելու, թե ով է կազմել այդ՝ իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ փաստաթուղթը և ինչու է այն ներկայացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

Այդ նպատակով Գագիկ խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը համապատասխան հարցումներ է ուղարկել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ՝ խնդրելով.

1.Գրավոր հայտնել, թե ում՝ կոնկրետ որ պաշտոնատար անձի կողմից և երբ է Գագիկ Խաչատրյանին առաջարկվել տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով:

2.Կոնկրետ երբ՝ որ օրն է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել այդ առաջարկից:

3.Տրամադրել Գագիկ Խաչատրյանի դիմումի կամ այն փաստաթղթի պատճեն, որի համաձայն իբրև Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով, սակայն նա դրանից հրաժարվել է (առաջարկի և հրաժարման փաստը հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի պատճենները):

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ այդ գրությունների պատասխանները դեռևս չեն ստացել, ստանալուց հետո թիմի հետ կքննարկեն անհրաժեշտ հաջորդ քայլերը:

Խաչատրյանների փաստաբանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829