Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ն գնդակն ուղարկելու է այն դաշտ, որտեղից այն տշել են. «Հրապարակ»

Փետրվար 12,2020 11:40

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանի ստորեւ ներկայացված (քանի որ այս պահին որեւէ որոշում չկա, նա սոսկ իր անձնական կարծիքը փոխանցեց) դիտարկումներից էլ ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ն գնդակն ուղարկելու է այն դաշտ, որտեղից այն տշել են։

«Իմաստ չկա… նախ՝ կեղծ օրակարգ է, եւ եթե իրավական որեւէ գործընթաց չի անցել հանրաքվեի օրինագիծը, ինչի՞ դեմ պայքարես։ Եթե ինչ ուզում, անում են, նույնն էլ դա է լինելու»,- ասաց Սահակյանը։

Ինչպես հիշում ենք՝ շատ իմքայլականներ կանոնակարգային, ընթացակարգային եւ, առհասարակ, ժողովրդավարության ու իրավական պետության անկյունաքարային դրույթներից մեկի՝ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության զսպումների մեխանիզմների ոտնահարումը հիմնավորում են նրանով, որ ՀՀԿ-ն խոսում է ձեւից, իրենք՝ բովանդակությունից։ Այսինքն, որ նախկինները բռնաբարել են Սահմանադրության ոգին, հիմա խոսում են կանոնակարգերից։ «Այդ ոգին պահպանված չէ… կոֆեի բաժա՞կ են նայում, հոգի՞ են կանչում… Եթե իրենց համար Սահմանադրությունն ու իրավագիտությունն առաձգական բան են, ու ոնց կուզեն, կմեկնաբանեն՝ ոգեղեն, ոչ ոգեղեն, մեզ համար ճշգրիտ գիտություն է, որտեղ ամեն տառը, ստորակետն ու վերջակետն իր նշանակությունն ունի»,- ամփոփեց Հովհաննես Սահակյանը։

Դե ինչ, Հայաստանն ունի սահմանադրական հանրաքվեների բոյկոտի 3 փորձ՝ 2003, 2005 եւ 2015 թվականներին։ Ի դեպ, առաջին անգամ՝ 2003-ին, դա իրեն արդարացրել է, երբ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալվեց ընտրողների՝ քվեարկությանը հայտարարված համատարած բոյկոտի պայմաններում։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին փորձեց սահմանադրական հանրաքվե անցկացնել՝ 2005-ին, եւ այս անգամ այդ փոփոխություններն անցան՝ չնայած փաստին, որ հանրաքվեի անունը դրվեց՝ «ուրվականների հանրաքվե»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829