Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար այդքան լիցենզիա ունեն հիմնականում նույն ՀՀԿ-ականները. «Ժողովուրդ»

Փետրվար 12,2020 11:37

«Հանրաքվեի մասին» նույն օրենքը հնարավորություն է տալիս ձեւավորել «Ոչ»-ի ճամբար նաեւ արտախորհրդարանական ուժերից հստակ կանոններով։ Մասնավորապես, օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում է. «Սույն հոդվածի 7-րդ մասում նշված սուբյեկտների կողմից հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո՝ յոթնօրյա ժամկետում, որպես «ՈՉ» քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը»։ Այսինքն՝ եթե ձեւավորվի այլընտրանքային շտաբ, ապա այն պետք է բաղկացած լինի առնվազն 50 քաղաքացիներից։

Եվ այստեղ հետաքրքիր է, որ, կարծես թե, արտախորհրդարանական ուժերը կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւս չեն շտապում ձեւավորել այն։ Մասնավորապես, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հասցեագրված դիմումի տակ ստորագրողների հետ չեն քննարկել նման հարց եւ, ըստ էության, չեն էլ ցանկանում նման գործընթաց սկսել։

Իսկ, ահա, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը նույն հարցի առնչությամբ նշեց. «Ես չեմ ունեցել նման քննարկում»։ Հետո նա հավելեց. «Ցանկությունները նույնպես պետք է ձեւավորվեն քննարկումների արդյունքում»։ Եվ հետաքրքիր է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից զատ արտախորհրդարանական ուժերը եւս ակտիվ չեն լինելու այս հարցում։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն որոշել է չեզոք մնալ եւ չմասնակցել քարոզարշավին։ Այսինքն՝ երբեմնի իշխանական ուժը «Ոչ»-ի քարոզարշավին չի մասնակցելու։ Այս առնչությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր. «Որեւէ որոշում եւ քննարկում չկա դեռ։ Բնականաբար, «Այո»-ի շտաբում չենք կարող լինել, իսկ «Ոչ»-ի հետ կապված էլ կքննարկենք եւ կասենք»։ Այստեղ մի հետաքրքիր նրբություն եւս թաքնված է. ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար անհրաժեշտ է 4 հազար հոգի, որոնք պետք է ունենան հանձնաժողովի անդամի լիցենզիա։ Եվ ուշագրավն այն է, որ այդքան լիցենզիա ունեն հիմնականում այնպիսի մարդիկ, որոնք նախորդ խորհրդարանական կամ այլ ընտրությունների ժամանակ եղել են հանձնաժողովների անդամներ, այսինքն՝ ըստ էության, նույն ՀՀԿ-ականները։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829