ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը զեկուցած իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը, 2 օր առաջ իր հարցազրույցում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի կոշտ գնահատականներին՝ ուղղված իրենց, նրան բառացիորեն մեղադրել է ՀՀ իշխանություններից կաշառք վերցնելու եւ «ծախված» լինելու մեջ։
«Ես խնդրում եմ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի անձնական հայտարարությունները չնույնականացնեք Վենետիկի հանձնաժողովի հետ։ Սա շատ կարեւոր է։ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունները դա հենց ինստիտուտի հայտարարություն է, բայց Բուքիքիոյի դեպքում դա այդպես չէ»,- ասել է Հովակիմյանը եւ որպես ապացույց՝ նշել. «Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել։ Այդ հատուկ շքանշանը, որ տվել էին, տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն։ Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել։ Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ»։
Բայց մրնչ առաջ գնալը հասկանանք, թե ինչ նվեր է ստացել եվրոպացի պաշտոնյան, այդ «հատուկ շքանշանը» Պատվո շքանշան է, որը շնորհվում է ՀՀ նախագահի կողմից։ Այն, համաձայն 2000 թ. ընդունված օրենքի, շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։ Այդ շքանշանին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում միայն՝ 2008-2018 թթ., արժանացել են 75 նշանավոր գործիչներ։ Օրինակ՝ բրիտանացի կիթառահար Տոննի Այմոմին, ԽՍՀՄ նշանավոր ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, նշանավոր հետախույզ Գեւորգ Վարդանյանը, հայազգի նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմը, ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, իտալացի գրող Տոնինո Գուերան եւ այլք։
Փաստորեն, եթե առաջնորդվենք Վահագն Հովակիմյանի կուռ տրամաբանությամբ, ապա այս բոլոր անձինք եւս կոռուպցիոն գործարքի են գնացել Սերժ Սարգսյանի հետ՝ նրանից ստանալով ադամանդակուռ շքանշանը:
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում