Մայրաքաղաքում մայթերը սառցապատ են, քայլելը՝ վտանգավոր: Նկատելի է՝ տեղ-տեղ ավազ են լցրել, բայց օգուտ չկա. այնքան ցուրտ է եղել, որ հալոցքն արագ սառույցի է վերածվել:
Լուսանկարներում պատկերված հատվածը Ամիրյան եւ Վազգեն Սարգսյան փողոցներին հարող մայթերն են. այստեղ խոշոր բիզնես կամ առեւտրի կենտրոններ են, եւ ոչինչ չի խանգարում այս գործարարներին սոցիալական պատասխանատվություն կրել: Օրինակ՝ ամենքն իր օբյեկտի դիմացի մայթի մաքրությունն ու անվտանգությունն ապահովի, ինչպես որ զարգացած շատ երկրներում է: Այդ երկրներում գործարարի վրա է պատասխանատվությունը՝ եթե իր օբյեկտի դիմացի ձյունը կամ սառույցը չի մաքրել, ու եթե հանկարծ քաղաքացին դրանից տուժել է:
Մեզ մոտ քաղաքապետարանն է մաքրողը. քաղաքապետ Հայկ Մարությանը դժգոհել է մայթերի ձնամաքրման աշխատանքներից, ասել է՝ համայնքային կազմակերպությունը նոր է, չեն հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի նաեւ մայթերը պատշաճ մաքրեն:
Լուսանկարները՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
12.02.2020