«Միսս Բոստոն» ամենամյա մրցույթում հաղթող է ճանաչվել Քրիստինա Այանյանը: Այս մասին տեղեկացնում է մրցույթի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Ինչպես հաղորդում է yerakouyn.com կայքը, Այանյանը 10 տարեկանում ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թվականին ստացել է Մասաչուսեթս նահանգի դեռահասների գեղեցկության մրցույթի գլխավոր մրցանակը:
«Միսս Բոստոն 2020» մրցույթի տիտղոսակիրը գերազանց տիրապետում է հայերենին, հաճախ այցելում է Հայաստան: Այանյանն աշխատել է ամերիկյան հեղինակավոր ABC հեռուստաընկերությունում և լուսաբանել Emmy մրցանակաբաշխությունը, իսկ այժմ թղթակցում է Armenian Weekly շաբաթաթերթին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ