Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ և ինչո՞ւ է գաղտնալսել Արայիկ Պապիկյանին. «Ա1+» (Տեսանյութ)

Փետրվար 11,2020 22:30

«Քրեական գործերից մեկով, որով ես հանդիսանում էի պաշտպան, ստացա նյութերը, ուսումնասիրեցի դրա մի մասը, պարզեցի, որ այդ գործով իրականացված գաղտնալսումներով առնվազն 8 անգամ գաղտնալսվել է իմ և իմ պաշտպանյալի ծնողի խոսակցությունը»,-«Ա1+»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչը, ստանալով գաղտանալսումները ոստիկանության համապատասխան ծառայություններից, գործով պաշտպանի գաղտնալսումները որպես ապացույց է ճանաչել և առաջիկա օրերին պատրաստվում է ուղարկել դատարան․

«Ես ընդհանրապես անհանգստանալու առիթ չունեմ այն  առումով, որ իմ բոլոր հեռախոսային խոսակցությունները կարող են շատ հանգիստ գաղտնալսել, որովհետև ես երբեք որևէ բան չեմ թաքցնում կամ ծածուկ ոչինչ չեմ անում»։

Պապիկյանը տեղեկացրեց, որ գաղտնալսումները իրականցվել են 2019 թվականի սեպտեմբեր ամսին, բայց այդ մասին ինքը տեղեկացել է միայն օրեր առաջ, երբ ստացել է գործի նյութերը։

«Չեմ էլ զարմանում, որ փաստաբանի նկատմամբ այսպիսի ոտնձգություն կարող են անել և դա դիտարկել որպես սովորական, շարքային երևույթ»։

Փաստաբանը նշեց, որ այս հարցին, անպայման, անդրադառնալու է դատարանում և հայտնելու է իր վերաբերմունքը ձեռք բերված ապացույցների մասին․

«Քրեական դատավարության օրենսգիրքը արգելում է գործով ընդգրկված փաստաբանին գաղտնալսել, երբ նա կատարում է իր դատավարական պարտականությունները, սա արգելված է»,-տեղեկացնում է Պապիկյանը։

Փաստաբանը կասկածներ ունի նաև, որ իր և իր պաշտպանյալի առանձնազրույցները , որոնք տեղի են ունեցել քրեակատարողական հիմնարկում՝ ևս գաղտնալսվել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829