2020 թվականի հունվարի 1–ից 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 6 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։
Ոչ մարտական
- Արտյոմ Արթուրի Ղազարյանը հիվանդությունից մահացել է հունվարի 1-ին։
- Պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը մահացել է հունվարի 6-ին՝ գնդացրով ինքն իր վրա կրակելու հետևանքով։
- Պայմանագրային Արթուր Մարտունի Նալբանդյանը մահացել է դժբախտ պատահարից, հունվարի 21-ին, ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
- Ժամկետային Վահրամ Մկրտչի Ավագյանը մահացել է հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում։ Քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
- Հունվարի 3-ին պայմանագրային Հայկ Բարսեղյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նա մահացել է։ Աղբյուրը՝ ՀՀ դատախազություն։
- Սպա Կարեն Դարբինյանը մահացել է հունվարի 3–ին, կրկին ինքնազգացողությունը վատանալուց հետո։ Աղբյուրը՝ ՀՀ դատախազություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: