Իտալիայի մայրաքաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը երեկ սկսած 77 կգ քաշային Կարապետ Չալյանը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար:
Այսօր Հայաստանի հավաքականից մրցագորգ մտել է եւս հինգ մարզիկ, որոնցից երեքն արդեն կիսաեզրափակչում է:
Գեւորգ Ղարիբյանը (նկարում) 60 կգ քաշային կարգում առավելության է հասել բուլղարացու եւ ադրբեջանցու նկատմամբ: Ընդ որում, հայ ըմբիշը քառորդ եզրափակչում ջախջախել է հարեւան երկրի ներկայացուցիչ Մուրադ Բազարովին, որը գոտեմարտի ընթացքում երկու անգամ աչքի է ընկել ոչ մարզական պահվածքով, ինչի համար նույնքան անգամ դեղին քարտ է ստացել մրցավարներից: 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարից դուրս է թողել շվեդ, վրացի եւ սերբ մրցակիցներին, իսկ Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում: Հաղթել է թուրք եւ բուլղարացի ըմբիշներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ