2020թ․ հունվարի 1-31-ն ընկած հատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 4 կորուստ, որից 1-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական, իսկ 1-ը մահացել է անհայտ հանգամանքներում։
Հունվարի 7-ի կեսօրին Ղազախի ուղղությամբ, ադրբեջանական կողմի պնդմամբ, հայկական գնդակից սպանվել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող շարքային Ֆարզալիև Ֆարզալի Ալիմյուրսալ օղլուն: Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց՝ Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ իրականացրել էր ինժեներական աշխատանքներ, իսկ հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: