Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Թուրքիան սպառնալիք է հանդիսանում Իսրայելի ազգային անվտանգության համար

Փետրվար 11,2020 21:21

Այն պայմաններում, երբ Թուրքիան միշտ լայն և ռազմավարական հարաբերություններ է ունեցել Իսրայելի հետ, սակայն վերջերս Թուրքիան  փորձում է  մուտք գործել տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործողությունների մեջ և միջերկրածովյան տնտեսության տարածք, որի պատճառով Իսրայելը այժմ Թուրքիային դիտում իր տարածաշրջանային շահերը սպառնացող երկիր:

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իսրայելի բանակի հետախուզական ապարատ «Աման» կազմակերպության կողմից կատարված

տարեկան գնահատման հիման վրա՝ Թուրքիան ներառվել է Իսրայելի բանակի 2020 թվականի սպառնալիքների շարքում, որը չպետք է անտեսել:

«Իսրայել թայմզ» օրաթերթում  հրապարակված զեկույցում ասված է, որ սա առաջին անգամն է, որ Թուրքիան համարվում է սպառնալիք՝ Իսրայելի համար: Թուրքիայի տարբեր կառավարությունները, մինչ այժմ Իսրայելի հետ բավականին կայուն հարաբերություն են ունեցել, բայց ինչու՞ 2020 թվականին  միանգամից Իսրայելը՝ Թուրքիային համարում է սպառնալիք, սա մի հարց է, որը կարող է բացատրվել Իսրայելի տարածաշրջանային  քաղաքականության շրջանակներում:

Վերջին տասնամյակում Թուրքիան բավականին կայուն  հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ: Տնտեսական ոլորտում թուրքական ընկերությունները կայուն հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ և իսկ տարածաշրջանային զգայուն պայմաններում, երբեմն  վայրիվերումներ են տեղի ունեցել այդ հարաբերություններում, սակայն, ընդհանուր առմամբ Իսրայել-Թուրքիա հարաբերություններն անցել են համեմատաբար կայուն ընթացքով:

Քաղաքական ասպարեզում,  դեպի Գազայի հատվածը մարդասիրական օգնություններով բեռնված «Մարմարա» նավի համար տեղի ունեցած  միջադեպը, որը հանգեց Թուրքիայի մի շարք քաղաքացիների սպանությանը, նոր լարվածություն առաջացրեց թուրք-իսրայելական հարաբերություններում և չնայած թուրքական հասարակական կազմակերպությունների ջանքերով՝ շարունակվեց ավելի շատ մարդասիրական առաքելությամբ օգնություններ ուղարկել Գազայի հատված,  սակայն այս գործընթացն Իսրայելի կողմից լուրջ սպառնալիք չեր համարվում՝ Թել-Ավիվի շահերի դեմ:

Չնայած սիրիական ճգնաժամի ընթացքում, Թուրքիայի գործողությունների բնույթը հիմնված էր հատուկ մտածողության վրա և չեր համընկնում Իսրայելի նպատակներին, սակայն դա էլ չեր բախվում Իսրայելի շահերին, այնպես որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում մտավախություն չի առաջացրել Թել-Ավիվի համար:

2020 թվականին Իսրայելի բանակի անվտանգության ապարատի կողմից կարարված ուսումնասիրության համաձայն մի շարք կարևոր խնդիրներ են  նշված Թուրքիայի վերաբերյալ, որոնց մի մասը խոսում է՝ Իսրայելի հատուկ նպատակների, իսկ մյուս մասերը՝ Թուրքիայի կողմից Իսրայելի դեմ ուղղված իրական սպառնալիքների մասին:

Թուրքիայի զինված ուժերի հարձակումը Սիրիայի տարածքի վրա, Իսրայելի կողմից գնահատվել է, որպես բացասական կետ՝ Թուրքիայի կառավարության կողմից բռնությունների կիրառման տեսանկյունի, և այս բացասական կետը համարվում է Թուրքիայի սպառնալիքի պատճառներից մեկը:

Փաստն այն է, որ Իսրայելին երբեք չի անհանգստացրել Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք, քանի որ Իսրայելը Սիրիային համարում է, որպես իր անվտանգության առաջնային սպառնալիքը, ուստի Թուրքիայի հարձակումը Սիրիայի տարածք կարող է թուլացնել Սիրիայի բանակը, ինչը համընկնում է Իսրայելի շահերին։

«Ամանի»-ի գնահատմամբ՝ Թուրքիայի համագործակցությունը և ցուցաբերած հովանավորությունը «Մուսուլման եղբայրություն» կուսակցությանը Իսրայելի դեմ ուղղված Թուրքիայի սպառնալիքների պատճառներից մեկն է: Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից «Մուսուլման եղբայրություն» խմբակցության ցուցաբերած աջակցության մասին նույնիսկ խոստովանել է, կուսակցության ղեկավար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բայց, ուշագրավ փաստն այն է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում թուրքերը ամբողջովին վերացրել են «Մուսուլման եղբայրություն» խմբակցության հետևորդների այն մասին, որոնք սպառնալիք էին համարվում Իսրայելի դեմ:

Մի կողմից՝ թուրքական «Մուսուլման եղբայրություն» խմբակցությունը տարաձայնություն ունի Եգիպտոսի մուսուլմանական եղբայրության խմբի հետ և  նրանք նման չեն իրենց նպատակներով և մոտեցումներով, մանավանդ, երբ Մուհամմեդ Մորսիի նախագահության ժամանակ, Էրդողանը այցելեց Եգիպտոս և փորձեց  «Մուսուլման եղբայրություն» խմբի թուրքական մոդելն առաջարկել եգիպտացի մուսուլման եղբայրներին: Այնուհետև կողմերի միջև վեճը դարձավ ավելի լուրջ և այժմ «Մուսուլման եղբայրության» խմբակցության թուրքական վարկածը այլ բան է ասում, քան համաշխարհային մուսուլման եղբայրություն կուսակցությունը:

Մյուս կողմից, վերջին ութ տարիների ընթացքում և հատկապես սիրիական ճգնաժամն սկսվելուց ի վեր, Իսրայելը պահանջել է Թուրքիայից վտարել ՀԱՄԱՍ-ի անդամներին այդ երկրից և Թուրքիան կատարել է Իսրայելի պահանջը։ ՀԱՄԱՍ-ի մի խումբ անդամների հետ միասին Սալեհ ալ-Արվիի արտաքսվելը Թուրքիայից կատարվել է հենց այդ պահանջի արդյունքում։  Չնայած Թուրքիան  այժմ չունի նախկին ռազմավարական համագործակցությունը Իսրայելի հետ, սակայն անվտանգության հարցերում, որոնց նկատմամբ զգայուն են իսրայելցիները փորձում է չհատել կարմիր գիծը:

Ամենակարևոր և զգայուն հարցը, որը Թուրքիան փորձել է անցնել սահմանված գծերը և արժանացել է Իսրայելի հակազդեցությանը, այն նավթային հորատումներն են, որոնք Թուրքիան իրականացրել է Միջերկրական ծովում վերջին երկու տարվա ընթացքում, հատկապես Կիպրոսի թուրքական մասում: Թուրքիայի իշխանությունները, համագործակցելով մի շարք միջազգային ընկերությունների հետ, սկսել են նավթագազային ոլորտում հորատումներ իրականացնել Միջերկրական ծովում: Իսրայելի նախազգուշացումներով՝ բոլոր արտասահմանյան ընկերությունները դադարեցրել են աշխատանքները և միայն մեկ ֆրանսիական ընկերություն է աշխատանքը շարունակում: Նավթային պեղումները, կարող են Թուրքիայի համար  ապահովել խոշոր եկամուտներ, սակայն այս գործողությունները կարմիր գիծ է համարվում Իսրայելի տեսանկյունից, որը կարող է երկարաժամկետ հեռանկարում հանգեցնել լուրջ բախումների կողմերի միջև, այնպես որ այս խնդիրը մինչ այժմ լուրջ վեճեր է առաջացրել Իսրայելի և Ֆրանսիայի միջև:

Պատճառն այն է, որ Իսրայելը երկար ժամանակ է ինչ պլանավորում է՝օգտագործման ենթարկել միջերկրածովյան տարածքի, ներառյալ Հայֆայի նավահանգստի, Լիբանանի և Գազայի հատվածի մերձակա շրջանում գտնվող գազային պաշարները: Իսրայելը նաև պլանավորում է Կիպրոսի շուրջ իրականացնել գազային դաշտերի հայտնաբերման աշխատանքներ և վերջին տարիներին սկսել են լուրջ և նպատակային հարաբերություններ հաստատել Հունաստանի և Կիպրոսի հետ: Այս հարաբերությունների նպատակներից մեկը, որոնք ներգրավված  են Իսրայելի կառավարության որոշումներ կայացնող կարևոր օղակներում, կարծես, գազի և երբեմն էլ նավթային պաշարների օգտագործման պալաններն են:

Այժմ Թուրքիան փորձում է ներխուժել այն տարածքները, որտեղ Իսրայելը  տնտեսական լուրջ նախագծեր է իրականացնում, մի բան, որն Իսրայելի համար անընդունելի է, իսկ չնայած Թուրքիայի ռազմավարական հարաբերությունները Իսրայելի հետ, դրանով իսկ Թուրքիան կարող է  հետագայում նոր սպառնալիք հանդիսանալ Իսրայելի համար:

Այն տարածքներից մեկը, որում ներթափանցել է Թուրքիան, Լիբիան է:

Թուրքիան համագործակցում է Լիբիայի անցումային կառավարության հետ և այդ համագործակցությունն ընդգրկում է Լիբիայի ընդդիմությունը ջախջախելուց սկսած մինչև նավթային գործարքներ: Այս համագործակցությունը հակասում է Լիբիայում՝ Իսրայելի շահերին ու նպատակներին: Լիբիայի անցումային կառավարության հետ Թուրքիայի  համագործակցությունը նավթային հարցերում, կարմիր գիծ է համարվում Իսրայելի համար, որովհետև Թուրքիայի համագործակցությունը Լիբիայի անցումային կառավարության հետ (Մուսուլման եղբայրության կողմնակից)  նավթային  մեծ եկամուտներ է ապահովում Լիբիայի անջատողական իշխանության համար: Մյուս կողմից, Թուրքիան իր սահմաններից դուրս հսկայական եկամուտ է ձեռք բերում, ինչը Թուրքիային հնարավորություն է տալիս դառնալ մրցակից և դերակատար ուժ Միջերկրական ծովում, որը բախվում է  Իսրայելի շահերին։

Վերջին չորս տարիների ընթացքում,  Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի խալիֆայության կործանումից հետո, Թուրքիան փորձել է իր ռազմական ներկայությունը հաստատել  Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Թուրքական զորքերի տեղակայումը Կատարում, Սուդանում և Լիբիայում նշանակում է՝ Թուրքիայի ներկայությունը Պարսից ծոցում, Կարմիր ծովում և Միջերկրական ծովում:

Տարածաշրջանում նոր դերակատար ուժի ռազմական ներկայությունը վտանգ է ներկայացնում Իսրայելի համար , քանի որ դա մի կողմից կսեղմի Իսրայելի դիրքերը տարածաշրջանում, իսկ մյուս կողմից՝ կվտանգի Իսրայելի շահերը տարածքաշրջանում, ուստի Թուրքիան  նոր սպառնալիք է համարվում Իսրայելի համար, որի մասին լուրջ մտածում են Թել-Ավիվում:

Իրանական լրատվական կայքից թարգմանեց՝

Վահե ԱՐԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829